Tert.am-ը գրում է.

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Արարատի մարզ` ծանոթանալու վերջին օրերին եղանակային կտրուկ փոփոխությունների հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև մարզում իրականացվող հակակարկտային միջոցառումներին: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Փոխվարչապետը նախ այցելել է Արմաշ համայնք, որտեղ համայնքապետարանում մարզպետ Արամայիս Գրիգորյանի, Արմաշի և շրջակա մյուս համայնքների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Համայնքների ղեկավարները ներկայացրել են ցրտահարությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, նշվել է, որ համայնքներին վնաս է պատճառել նաև ուժեղ քամին: Քննարկվել են ցրտահարության հետևանքները մեղմելու հնարավորությունները` մասնավորապես բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածությունները ավելացնելու և այլ միջոցներով: Ինչպես համայնքների ղեկավարները, այնպես էլ բնակիչները փոխվարչապետի և նախարարի հետ հանդիպմանը բարձրացրել են ստանձնած վարկային պարտավորությունների, սերմացուի, ոռոգման ջրի անհրաժեշտ պահանջարկի բավարարման հետ կապված և այլ հարցեր: Կարևորվել է նաև հակակարկտային միջոցառումների իրականացումը:

Փոխվարչապետը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին մարզում կտեղակայվի 18 հակակարկտային կայան, որից 7-ը` միայն Արմաշ համայնքի տարածքում: Սա հնարավորություն կտա էապես նվազեցնել կարկտահարության վտանգը, քննարկվում է նաև հակակարկտային կայանքների երկրորդ գոտին ունենալու հնարավորությունը: Կքննարկվեն նաև քամու հետևանքով վնասված շենք-շինությունների վերանորոգմանն աջակցելու մեխանիզմները: 

Այնուհետև Արարատի մարզպետարանում կայացած հանդիպմանը, որին մասնակցում էին համայնքապետներ, Գյուղացիական աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ), ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ-երի) ղեկավարներ, փոխվարչապետն անդրադարձել է ստեղծված իրավիճակին, հետագա անելիքներին և համայնքներում բարձրացված մտահոգություններին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել