Դեռ վաղ անցյալից պեսիմիզմը կրնկակոխ հետապնդում է ազգիս: Ճիշտ է, չգիտեմ մեղադրենլ ճակատագրին, թե երկնային արդարադատությանը, բայց ազգս առիթ ունի պեսիմիստ դառնալու: 
Չսկսենք մեկ առ մեկ մատնանշել պատմության կողմից հասցված մտրակի հարվածները, միայն մի բառակապակցությունով կփորեձենք բավարարվել. մեզ համար հաճախ եղել է <<կլորակային>> : 
Ահա ևս մեկ պեսմիսիտական տող, բայց իրոք, բացատրեք ինձ, սիրելիներս, ինչո՞ւ են երիտասարդություն ութսուն տոկսը իրենց ապագայի մասին խոսում այսպես. << ապե, ես ստեղ չեմ մնալու, դուս եմ գնալու>>:
Ինչո՞ւ ենք այսպես դարերով տառապում դեպրեսիայով, ինչո՞ւ այսպես չենք սիրում այս հողակտորը, այս իշխնությանը, այս արև, միմյանց: 
Դարերի քաղաքկրթության հարայհրոցից մեր վատատեսության պատճառով ժառանգվել է միայն դուդուկը, տոթ ու ողբալի թաղումները, ետամուսնական հարաբերությունների անորոշությունը: 
Եվ այսքանից հետո ինչպես դեպրեսիվ չլինենք, երբ, ասենք, չենք կարողանում շաբաթը գոնե մեկ անգամ այցելել թատերական երեկոների, չենք կարողանում գունավոր ծաղկեփունջ նվիրել թխահեր հայուհիներին: 
Չենք կարողանում, որովհետև բարեկեցիկ կյանք կառուցելու համար վերցված վարկն ենք փակում Քոչարյանին պատկանող բանկին: Իսկ նրա որդին աշխարհի երիտասարդ միլիարդատերներից է: 
Մենք չենք ուզում միլիարդներ, չենք ուզում երկուհարկանի սև ամենագնացներ, ոչ էլ կոկաին կամ կազինոներ, մենք բաղձում ենք բարեկեցիկ կյանք, որտեղ չկա ամենօրյա դեպրեսիա ու պեսիմիզմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել