Tert.am-ը գրում է.

Բնապահպանության նախարարությունն առաջարկում է արգելել Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, ինչպես նաև Արարատի և Արմավիրի մարզերի համայնքների ղեկավարներին չթույլատրել նախկինում ջրօգտագործման թույլտվություն ունեցող, սակայն չհորատված հորատանցքերի մասով շինարարության թույլտվությունները:

Այս մասին տեղեկացնում է հաղորդում է ՀՀ կառավարության կայքը. Կառավարության նիստի օրակարգում է այս մասին որոշման նախագիծը:

Կից հավելվածում բերված կարգով ամրագրված է ապօրինի հորատանցքերի և ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների գնահատման, ինչպես նաև հորատանցքերի լուծարման և կոնսերվացման գործընթացները: Այդ աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի և կգնահատի մինչև 2014 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն մուտքագրված հայտերը: Հանձնաժողովը գործելու է մինչև 2014 թվականի օգոստոսի 1-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել