Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի սահմանի մոտ նոր ռադիոտեղորոշիչ կայան է կառուցել: Այն հնարավորություն է տալիս սիրիական ռեժիմին` հետևել սիրիացի ապստամբներին` ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում. գրում է ֆրանսիական Le Figaro-ն:

Պարբերականը, հղում անելով արևմտյան աղբյուրներին տեղեկացնում է, որ Ռուսաստանի համար ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումն իր գործընկերոջ տարածքում երկու հարց է լուծում.  հնարավորություն է ունենում հետևել ՆԱՏՕ-ի` Թուրքիայում տեղակայված օբյեկտներին, առաջին հերթին` Ադանայի ամերիկյան բազային: Ինչպես նաև նախագահ Բաշար ալ Ասադին հնարավորություն է տալիս հետևել բոլոր նրանց, ովքեր հատում են սահմանը` անցնելոով Թուրքիա: Հենց թուրք-սիրիական սահմանի թուրքական հատվածում էլ արդեմ մեկ տարուց ավելի է հավաքվել են Սիրիական ազատ բանակի հազարավոր ընդդիմադիր զինյալներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել