Քեսաբի հարձակումն ուղղված էր միմիայն Ռուսաստանի դեմHaynews.am-ը գրում է.

Սիրիական Քեսաբում և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններն, անշուշտ, վերջին օրերին ստվերել են աշխարհում տեղի ունեցող քաղաքական մի շարք իրադարձություններ և, մասնավորապես, Ուկրաինան:
Այսուհանդերձ, հարկ է նկատել, որ այս երկու իրադարձությունները փախկապակցված են շատ ավելի, քան կարող է թվալ առաջին հայացքից: 

Որ Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությանը հետևած զարգացումների արդյունքում Ռուսաստանը հաղթանակած դուրս եկավ, արդեն իսկ կասկած չի հարուցում: Մոսկվան իր վերահսկողության տակ վերադարձրեց Ղրիմը՝ առաջ անցնելով Ղրիմի վրա աչք դրած Թուրքիայից և, միաժամանակ, բավական հիմար վիճակի մեջ դնելով նաև Արևմուտքին, որը դեպքերի նման զարգացմանն ուղղակի պատրաստ չէր: Ի դեպ, այս վերջինի հաստատումն այն մուլյաժային պատժամիջոցներն են, որոնց կիրառման մասին հայտարարեցին արևմտյան տերությունների ղեկավարները (թե որքանո՞վ է իրական, ասենք, ռուսական գազի օգտագործումից Եվրոպայի հրաժարման կարողությունը, շատ հստակ ցույց տվեց Գերմանիայի էներգետիկայի նախարարը):

Այս առումով հատկանշական է, որ Քեսաբի վրա հարձակումը տեղի ունեցավ Ղրիմի դեպքերին զուգահեռ: Ղրիմը թուրքերի և նրա կողմից ֆինանսավորվող ու զինվող ահաբեկիչների կողմից օգտագործվեց ծխածածկույթ՝ Քեսաբը գրավելու և այդ իրադարձությունը աշխարհին պոստ-ֆակտում ներկայացնելու նպատակով: Ասենք, «աշխարհ» ասվածը շատ հարաբերական հասկացություն է, քանի որ Քեսաբի հարձակումն ուղղված էր միմիայն Ռուսաստանի դեմ և այս ամբողջ պատմության մեջ հայկական հետք փնտրելը բավական անշնորհակալ զբաղմունք է: Քեսաբի հայերը, պարզապես, ճակատագրի բերումով էին դատապարտված մասը կազմել մի խաղի, որի հետ իրենք առհասարակ կապ չունեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել