Վերջին 10-15 տարվա ընթացքում էնքան բան կատարվեց` Սովետը փլվեց, երկրաշարժ, պատերազմ, հաղթանակ… Էդ ամեն ինչի մասին արվեստի ի՞նչ գործ գիտես: 10-20 տարի հետո մեր զավակները մեզ կհարցնեն` դուք քնա՞ծ էիք: 30-40 տարի հետո մեր ժամանակների մասին կխոսեն այսպես. «Դա մի ժամանակ էր, երբ «Ընտանեկան լոտո» էին խաղում»: Ազգովին նպատակ ունենք, եւ Աստված չանի, թե դա լինի գոյատեւելը: Մի օրենք կա, որ չպետք է խախտել` ճշմարտությունը. եթե ճիշտ չէ, ոչինչ չի օգնի, չի փրկի: Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը: Իսկ ճշմարտանման սուտը էսօր շատ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել