Ինչպես է հեշթեգը կեղծ լուրեր տարածելու գործիք դառնում. #SaveKessab-ի դեպքըMedia.am-ը գրում է.
«Կեղծ տեղեկատվությունը, լուսանկարները եւ տեսանյութերը արագ են տարածվում, քանի դեռ օգտատերերն ուղղակի ժամանակ չեն ծախսում դրանք ստուգելու համար: Անգամ խմբագրություններն են սխալվում եւ առանց փաստերը ստուգելու օգտագործում սոցիալական մեդիայով տարածվող կեղծ բովանդակությունը »

#SaveKessab անունով տեղեկատվական արշավն աշխարհին պատմում է թուրք-սիրիական սահմանին գտնվող Քեսաբ շրջանի հայության խնդիրների մասին:

Մարտի 21-ի առավոտյան Սիրիայի ապստամբները ներխուժել էին Քեսաբ, տեղի հայերը լքել էինբնակավայրը եւ տեղափոխվել էին Լաթաքիա: Քեսաբահայերը դեռ հույս ունեն վերադառնալ իրենց տները: Աշխարհը հետեւում է Սիրիայի այդ հատվածում իրադարձությունների զարգացմանը: #SaveKessab հեշթեգը կարծես թե այդ իրադարձությունների՝ հայությանը վերաբերվող կողմին ուշադրություն դարձնելու նպատակ պետք է ունենար:

#SaveKessab արշավը թափ էր առնում աստիճանաբար: Հիմնական հարթակներն էին Twitter-ը, Facebook-ը եւ Instagram-ը: Արշավին միացել են հայտնի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը եւ Յուրա Մովսիսյանը: Ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Քիմ Քարդաշյանը Twitter-ում #SaveKessab գրառումներ կատարեց

Քեսաբում բնակվող հայերի մի մասը 1915թ.-ի Հայոց ցեղասպանության ժամանակներում են արտագաղթել Սիրիա: 1915-ի դեպքերի հետ զուգահեռները եւ այն, որ ըստ տարբեր աղբյուրների՝ սիրիացի ապստամբները Քեսաբը գրավել են Թուրքիայի կողմից, առիթ դարձան, որպեսզի #SaveKessab հեշթեգի կողքին օգտագործվի նաեւ #ArmenianGenocide հեշթեգը: Ավելին՝ այդ զուգահեռները սոցիալական մեդիա արշավում դոմինանտ դեր են կատարում: Ու ստացվում է, որ 1915թ.-ի ցեղասպանության ու Քեսաբում հայզգի զոհերի մասին կեղծ լուրերի միջեւ հավասարության նշան է դրվում: Ամերիկահայ լրագրող Լիանա Աղաջանյանը շատ դիպուկ գրառում էր կատարել այս թեմայով իր Twitter-ում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել