Tert.am-ը գրում է.

Թուրքիայի՝ Հայաստանին հարակից 3 նահանգներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ուշագրավ արդյունք է արձանագրվել, ինչի հետևանքով դրանցից յուրաքանչյուրում իշխելու են տարբեր կուսակցություններ: Tert.am –ի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը, ով առանձնապես կարևորում է Կարսի քաղաքային իշխանությունների մրցավազքում «Ազգայնական շարժում» կուսակցության պարտության հանգամանքը:

«Սա բավական նշանակալի անակնկալ է, թեև նահանգային խորհրդի ընտրություններում ԱԶԿ-ն (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը) 1-ինն էր՝ 31.9 % քվեներով, ԽԺՇ-ն՝ («Խաղաղություն և ժողովրդավարություն շարժում») 2-րդը՝ 24.9 %-ով, ԱՇԿ-ն՝ («Ազգայնական շարժում» կուսակցություն) 3-րդը՝ 18.3 %-ով, իսկ ՀԺԿ-ն («Ժողովրդահանրապետական կուսակցություն») 4-րդն էր՝ 13.6 %-ով»,- ասաց թուրքագետը:

Նա հավելեց, որ Իգդիրում կրկին հաղթեց քրդական կուսակցությունը, ազգայնական ԱՇԿ-ն երկրորդն էր՝ փոքր տարբերությամբ:

Ներկայացված թվերից Վահրամ Տեր-Մաթևոսյանը հետևյալ եզրակացությունն է անում. «Թե՛ Կարսում, թե՛ Իգդիրում ԱՇԿ-ն ազդեցիկ դիրքեր է զբաղեցնում, որի լծակները տարեցտարի առավել տեսանելի են դառնում: Առանձնահատուկ գործունեություն է ծավալում Կարսում Ադրբեջանի հյուպատոսությունը, որը մեծ գումարներ է ծախսում այդ շրջանում հակահայկական տրամադրությունները վառ պահելու համար»:

Ինչ վերաբերում է Ռեջեբ Թայիբ Էրդողանի կուսակցությանը, ապա Վահրամ Տեր -Մաթևոսյանի ներկայացման՝ 2002 թ-ից ի վեր ԱԶԿ-ն հերթական՝ 8-րդ անգամ ստացավ վստահության քվե՝ 3 խորհրդարանական և 3 ՏԻՄ ընտրություններում, ինչպես նաև՝ 2 հանրաքվեի արդյունքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել