Tert.am-ը գրում է.

Ինչո՞ւ է ընդամենը 5000 մարդ ընտրել ֆոնդ: Պետական համակարգում շուրջ 80 000 մասնակից կա, չէ՞ր կարելի այդ 80 000-ին ճնշել, եթե խոսքը ճնշման մասին է. Հակոբ Հակոբյան


ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, իր եզրափակիչ ելույթից առաջ նախ անդրադառնալով հնչող մի շարք մտահոգությունների, ասաց, թե մեր սոցիալական ապահովության այսօրվա համակարգը բացարձակ աներաշխիք համակարգ է:


«Բայց երբ խոսում եք 45 տարվա մասին, ապա ես այստեղ գտնվող յուրաքանչյուր քաղաքացու հարց եմ տալիս. ո՞վ ունի իր 45 աշխատանքային տարվա հարկերի դիմաց կենսաթոշակ ստանալու երաշխիք,-ասաց Հակոբ Հակոբյանը,–երբ ուշադիր նայում ենք օրենքի ամբողջ ընթացը, արգելանքի ինստիտուտը սկզբում չկար օրենքում, մենք հետո ենք ավելացրել: Ինչո՞ւ ենք ավելացրել. նրա համար, որպեսզի քաղաքացու պարտադիր վճարը հանկարծ գործատուի կողմից չկատարվելու դեպքում դա դառնա առաջնային վճար, որպեսզի մասնակիցը չտուժի: Ընդ որում՝ օրենքում ամրագրել ենք հստակ նորմ. բոլոր կարգի տույժ-տուգանքները, որոնք առաջանում են պետության, հարկային գործակալի և այլնի պատճառով, դրանք գնում են ուղիղ մասնակցի հաշվին: Այսինքն՝ այդ ամբողջ օպերացիայի ցանկացած գումար, որն առաջանում է տույժ-տուգանքի տեսքով՝ ուղղակի գնալու է ավելացնելու մասնակցի ներդրումը»:


Հակոբ Հակոբյանն իր խոսքում ասաց նաև, թե բարձր դատարանին ներկայացվեց 5337 մասնակից, որոնք կատարել են ընտրություն, ներկայացվեց 10 000 մասնակից, որոնք որ գիտակցաբար չեն կատարել ընտրություն և ներկայացվեց, որ 127 000 մասնակցի փոխարեն գումար է փոխանցվել:

«Ես ուզում եմ մի հարց տալ, որի պատասխանը, բնականաբար, չեմ ակնկալում: ՍԴ-ի համապատասխան որոշման արդյունքում չի կասեցված ո՛չ հաշվառումը, ո՛չ գումարի փոխանցումը, կասեցված է ընդամենը 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի 3-րդ կետը: 76-րդ հոդվածը վերաբերում է տույժ-տուգանքին, այսինքն՝ օրենքն իր ամբողջ էությամբ գործում է: Օրենքի գործողությունը կատարելու համար մասնակցին և Կառավարությանը մեղադրում են ուժ կիրառելու մեջ: Եթե ուժ է կիրառվել, ապա ինչո՞ւ է ընդամենը 5 000 մարդ ընտրել ֆոնդ: Պետական համակարգում շուրջ 80 000 մասնակից կա, չէ՞ր կարելի այդ 80 000-ին ճնշել, եթե խոսքը ճնշման մասին է»,-նկատեց Հակոբ Հակոբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել