Tert.am-ը գրում է.

Բրիտանական The Independent-ը ներկայացրել է Եվնիգե Սալիբյանի (Yevnigue Salibian) պատմությունը, ով, աղբյուրի բնորոշմամբ, անցած դարի առաջին ցեղասպանության վերջին ականատեսներից է և այդ առումով պատմության բացառիկ վկա:

 Այժմ նա բնակվում է Կալիֆոռնիայում՝ ծերանոցում, սակայն ծնունդով Այնթափից է: Ծնվել է 1914-ին առևտրականի ընտանիքում:

Չնայած տարիքին՝ նա վառ հիշողություն ունի՝ նույնքան, որքան ազդրի սպին. վերջինս մնացել է, երբ նա ձիու սանձով կախված է մնացել անդունդի եզրին և գրեթե արնաքամ եղել...

 Աղբյուրը նշում է, որ հայկական հոլոքոստի փաստերը նույնքան պարզ ու իրական են, որքան հրեականինը: Բայց դրանք պետք է կրկնել, քանի որ Թուրքիան շարունակում է մերժողական քաղաքականությունը:

 Աղբյուրը նշում է, որ ընդհուպ մինչև 1917-ը թուրքերը շարունակում էին հայաթափել Այնթափը: Հենց այդ տարուց Եվնիգեն հիշում է իրենց փողոցն ի վար տարվող աքսորյալ հայ երեխաներին, որոնց մտրակում էին թուրքերը: Նա ասում է, որ մինչ այժմ լսում է նրանց հառաչանքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել