Տեսեք. շաբաթուկես առաջ Քեսաբը տարհանվում է, չի լինում ոչ մի զոհ, հայկական՝ իրան հարգող մամուլը գրում է դրա մասին, կապ հաստատում փախստականների հետ, ու ոչ մի շուխուր չի լինում։ Մեկ էլ մի 2 օր առաջ Lifenews.ru կոչեցյալ զուգարանի ծակը տարածում է մի սուտ երիզ Քեսաբում հայերի կոտորածի մասին, ու բոլորը միանգամից մոռանում են էն ամենը, ինչը կարդում էին 2 շաբաթ անընդմեջ՝ Քեսաբի ու Լաթաքիայի հետ կապ հաստատող հայ լրագրողներից։ Ու սկսվում է, կներեք ինձ, մազոխիզմի տարրերով ‪#‎savekessab‬ արշավ, երբ ինչ վիդեո, ինչ պղծած եկեղեցի ինտերնետում գտնվում է՝ վերագրվում է Քեսաբին։ Այսինքն՝ ամբողջ հայ մամուլը, իմ էն տասնյակ կոլեգաների ջանքերը, ովքեր իրանց ճղել են՝ լուրջ ինֆո ճարելու համար, գնում են գրողի ծոցը մի հատ ռուսական դեղին կայքի ու իրանից մեծ հաճույքով արտատպող հայկական դեղին կայքերի ջանքերով։ Ու դա ստացվում է շնորհիվ նրա, որ հայ ընթեցողը մեդիագրագիտության տարրական կանոններին ծանոթ չի։ Սա ոչ միայն պրոֆեսիոնալ հանրույթի, այլև ազգային անվտանգության խնդիր է. էսօր մեզ Քեսաբի պահով են սադրում, վաղը նույնը անելու են ավելի լուրջ հարցերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել