ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը հարցազրույց է տվել Henaran.am-ին, որում անդրադարձել է ՀԱԿ-ի գործունեությանը: Ռուբինայնն ասում է, որ  եթե հաշվի չառնենք Հրազդանում լոկալ քաղաքական  մարտերը, ապա, ըստ էության, նախորդ հանրահավաքից հետո մինչեւ հիմա Կոնգրեսի գործունեություն չկա: “Ասում են  մարտի 1-ին ինչ-որ բան են սկսելու, բայց եթե շարունակեն նույն տեմպով աջակիցների քանակի ավելանալու մասին խոսք լինել չի կարող”,- ասել է Ռուբինյանը:

Ըստ նրա  Կոնգրեսում վաղուց արդեն համակերպվել են, որ ամեն ինչ հանգելու է հերթական խորհրդարանական ընտրությունների, եւ իրենք պատրաստվում են դրան: Ինչ վեաբերվում է ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի օրը եղանակի պատճառով փետրվարի 17-ից մարտի 1-ը տեղափոխելու պատճառներին  նա ասաց, որ Մոսկվայում Ռուսաստանի  ընդդիմությունը -20 աստիճան եղանակային պայմաններում հզոր երթ եւ հանրահավաք անցկացրեց, այսինքն, երբ քաղաքական  անհրաժեշտություն կա, նաեւ այդ քայլին են գնում` թեկուզ սեփական  աջակիցներին սառեցնելու եւ հիվանդացնելու վտանգին ընդառաջ: Այնպես որ, ասել, թե ձյունը շատ է եկել եւ հարմար չէ, ուղղակի պատճառաբանություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել