Tert.am-ը գրում է.

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լսումներ էր կազմակերպել, որը ստացել է «Ֆեյքերի մասին օրենք» անվանումը, որի ժամանակ հիմնական զեկուցող, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, թե «լայք անելը ինտերնետում նույնն է, ինչ քաղաքական պաստառ բացես մեկի տան դիմաց»։

Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, թե զրպարտության և վիրավորանքի հարցը, որը հնչում է տարբեր ինետերնետային էջերից, լուրջ ուշադրության կարիք ունի, որը պետք է կանոնակարգվի օրենքով։ «Հիմնական նպատակն է քննարկել միջազգային պրակտիկան, տեսնել հիմնական խնդիրները և համատեղ լուծման ուղիներ գտնել»,- ասաց նա։

Հիմնական զեկուցող, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծը երկու հիմնական հարցադրում ունի. առաջինը՝ լրատվական նյութի տակ տեղ գտած մեկնաբանություններն են, որոնք վիրավորական, զրպարտչական բույթի են, երկրորդը՝ անհայտ աղբյուրի հետ կապված որոշակի կարգավորումները:

Նա մեջբերեց միջազգային փորձը՝ հղում անելով Դելֆին ընդդեմ Էստոնիայի գործի հետ կապված որոշումը: Ըստ նրա՝ իրենց կողմից առաջարկած կարգավորումը ավելի մեղմ է, քան գործի որոշումը:

«Այս գործը շատ ավելի խիստ կարգավորումներ է նախատեսում, քան այն կարգավորումը, որը մենք նախատեսել էինք: Դելֆին ընդդեմ Էստոնիայի գործում կայքը պատասխանատվության էր ենթարկվել նույնիսկ վիրավորական մեկնաբանությունները չհեռացնելու համար։ Մենք առաջարկում էինք ավելի մեղմ տարբերակ՝ ծանուցել, հետո միայն քննարկել լրատվամիջոցի պատասխանատվության հարցը»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել