«Քեսաբի հայերին իսլամիստները ծնկաչոք սպանում են» շարքից տեսանյութեր տարածողներին, առավել ևս դրանց տարածման աղբյուրներին, էդ որքանո՞վ եք վստահ, որ դաժանորեն սպանվող մարդիկ հայեր են։ Նմանատիպ վերնագրերով տեսանյութերը տեղադրողները, նրանցում ներկա մարդկանց որպես հայեր ներկայացնողներն ու այդ ամենի արդյունքում տեսանյութերի տարածողները կարո՞ղ են որևէ հստակ և խոսուն փաստով ապացուցել նրանց հայ լինելը։ Ես գիտեմ, որ նրանք հայեր չեն, հավելեմ նաև, որ Քեսաբում շատ քիչ հայեր են մնացել, այն էլ՝ հիմնականում տարեցներ։ Այսպիսի տեսանյութերը տասնյակներով կան համացանցում՝ սկսած այն օրից, ինչ Սիրիայում ընթանում է ներքին հակամարտությունը։ Պետք է մի քիչ մտածել նման բան անելուց առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել