Էս մի բան էլ գրեմ Քեսաբի մասին ու վերջ:
Գրեմ, որ հետո չասեն, բա, որ գիտեիր ինչո՞ւ չէր ասում:

Քեսաբի շուրջ բարձրացված աղմուկի վնասների մասին:
1. Թուրքերը հաճույքով կհավաքեն Քեսաբի «ցեղասպանության» մասին էս բոլոր գրառումները և կեղծ ֆոտո-վիդիոները:

Կկազմակերպեն միջազգային գիտաժողով և այտեղ կներկայացնեն:
Հետո կդիմեն համայն աշխարհին ու կասեն՝ տեսեք, որ հայերը ստախոսներ են, չեղած տեղից ցեղասպանություն են հորինում, նույնն էլ եղել է 1915թ.-ին:

Դե գնացեք ձեզ կոտորեք ու ապացուցեք, որ 1915թ. փաստերը իրական են, Քեսաբի նման հորինված չեն:

2. Ազերիներ կասեն, տեսա՞ք, որ ասում ենք՝ հայերը եկվորներ են:
Հայերը իրենց հայրենիքը համարում են ոչ թէ Հայկական բարձրավանդակը, այլ Միջերկրական ծովի ափերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել