Մարտի 25-ին, խորհրդարանական ամբիոնից, միավորման ու համախմբման կոչ արեցի, որի նպատակն էր քաղաքական ուժերի, անհատների, կազմակերպությունների և միավորումների համախմբումն ու միասնական նախագիծ մշակելը, դրա անհրաժեշտությունը կրում է ժողովրդի համար օրակարգային բնույթ: Այն, որ երկրում ծայրահեղ սոցիալ-տնտեսական իրավիճակ է և յուրաքանչյուր վայրկյան լի անկանխատեսելի հետևանքով՝ դա գիտի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի: Թերևս սա է պատճառը, որ կոչին արձագանքեցին մի շարք ոչ իշխանական խորհրդարանական և արտախորհրդարանական կազմակերպություններ և խոշոր միավորումներ: Արդեն մի քանի օր է՝ ընթանում են ինտենսիվ հանդիպումների և քննարկումների շարք: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ամեն ինչ ընթանում է ըստ տրամաբանության, յուրաքանչյուր հանդիպման ժամանակ քննարկում ենք ստեղծված իրավիճակից արագ, արդյունավետ ելքերը գտնելու ճանապարհները, դրան տանող առաջարկները և լուծման իրական մեխանիզմները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել