www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից 

Գյուղական ճանապարհի վրա հանդիպեցին մի անգամ երկու ծանոթներ և նրանցից մեկը պարծեցավ:

— Տես թե Բնությունը ինձ ինչ նվեր է արել: Ինչ հրաշք է, — և ափը բացելով ցույց տվեց հազվագյուտ գեղեցկությամբ առկայծող մի ադամանդ, որն ինչպես սառած արցունք լիներ: — Ամեն մարդու չի տրվում նման բան գտնել՝ դրա համար Բնության հատուկ բարյացակամությունն է պետք:

Այդ ժամանակ նրա զրուցակիցը կռացավ և գետնից վերցրեց կավի մի չորացած կտոր: Նա ցույց տվեց դա իր զրուցակցին և ասաց՝

— Հիմա մենք իրար հետ հավասար ենք:

Անդրեա Քոուչ "Moon Gathering"

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել