Վիմ վոն դեն Հիվերը պրոֆեսիոնալ լուսանկարիչ է Հարավային Աֆրիկայից: Նա դեռ մանկուց հետաքրքրված է եղել և՛ բնությամբ, և՛ լուսանկարչությամբ: Նա մի այնպիսի ընտանիքից է, որտեղ լուսանկարչությունն ավելի շատ կենսակերպ է, քան հոբբի: Նա երբևէ բաց չի թողել Հարավային Աֆրիկայի արգելոցներ այցելելու հնարավորությունը: Այսպիսով՝ այդ այցելությունները դեռևս վաղ տարիքից խթանում էին լուսանկարչության և բնաշխարհի հանդեպ ունեցած նրա հետաքրքրությունը: Վիմ վոն դեն Հիվերն ասում է. «Ես այնպիսի պայմաններում էի ապրում, որ ֆոտոորսը ինձ համար մասնագիտություն ու կենսակերպ դարձավ, ոչ թե սոսկ հոբբի: Սկզբնական շրջանում ես շատ հաճախ էի ներգրավվում կոմերցիոն լուսանկարչական նախագծերի մեջ՝ դրանցից լրացուցիչ եկամուտ ստանալու համար, սակայն հետագայում գիտակցեցի, որ իմ տարերքը ֆոտոորսն է, և կենտրոնացրի իմ բոլոր ուժերը բնության լուսանկարներ նկարելու ուղղությամբ»:

Այս լուսանկարիչն ասում է, որ ֆոտոորսն իրեն թույլ է տալիս ֆոտոխցիկի միջոցով հավերժացնել առանձնահատուկ պահերը և դրանք կիսել այլ մարդկանց հետ:  

The Flying Macaque
The Judgement
The Waltz

When Good Eagles Go Bad

White Tailed Eagle
Cat Fight
Cheetah Hunt
Eye level
Fishing
Flying Zebra
Focused..!
Help Mom...!
Iridescence
Jump..!
Lion Aggression
One Day When Im Big...
Polar Bear
Reflections
The End
Elephant Sunset
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել