Tert.am-ը գրում է.

Հյուսիսային Կորե՞ա, թե՞ Զիմբաբվե, միգուցե Սուդա՞ն. այս «եղբայրական» երկրներից հայտնի դերասան, շոումեն Հովհաննես Ազոյանն իր մեղրամիսը կանցկացներ Հյուսիսային Կորեայում:

Այս մասին Հովհաննես Ազոյանը հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի տաղավարում հյուրընկալվելիս՝ պատասխանելով օգտատեր Կարեն Հարությունյանի այն հարցին, թե «ո՞ր եղբայրական երկրում խորհուրդ կտաս անցկացնել մեղրամիսը, Հյուսիսային Կորեայո՞ւմ, թե՞ Զիմբաբվեում, միգուցե Սուդանո՞ւմ»:

«Հյուսիսային Կորեայում … մեզ նման են, տենց կարճահասակ»,-ասաց դերասանը:

Կարեն Հարությունյանի հարցի տողատակում էր այն, որ Հայաստանը այս երկրների հետ միասին դեմ քվեարկեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից շրջանառության դրված բանաձևին՝ Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական ճանաչելուն մասին՝ 11 պետության շարքում, որոնց թվում էին Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, ԿԺԴՀ-ն, Նիկարագուան, Ռուսաստանը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել