Tert.am-ը գրում է.

Դերասան Վարդան Պետրոսյանը, դատարանի կողմից խոսքի իրավունք ստանալով, նշեց, որ միանում է միջնորդությանը և ցանկանում է խոսք ասել: «Սա ճառ չի, ցուցմունք չի, ընդամենը կարծիք է՝ հիմնավորելու համար պաշտպանելիս խոսքերը: Այս գործը նաև բարոյական հարց է: Ես խոսքս ուղղում եմ ձեզ, սիրելի մայրեր: Անտակ է ձեր վիշտը ....»,- ասաց նա:

Վարդան Պետրոսյանի խոսքն ընդհատեց տուժող Էդգար Հակոբյանի մայրը, ով տեղից արձագանքեց. «Երանի իմ տղեն էլ կալանավորված լիներ...»: Դատարանը նրան հորդորեց տեղից չխոսել, քանի դեռ իրեն կարծիք արտահայտելու իրավունք չեն տվել: Ամբաստանյալն այնուամենայնիվ խնդրեց թույլ տալ դիմել մայրերին:

«Կարծում եմ՝ ես դրան արժանացել եմ... Դուք կարող եք ամեն ինչ ասել ինձ. լավ կլիներ՝ ես ծնված չլինեի, մեռած լինեի, էդ մասին ինքս եմ ասել, լավ կլիներ ես չլինեի, տղաներն ապրեին: Էսպես, թե էնպես նիստն ընթանալու է, անկախ մեր կամքից ես դատվելու եմ»,- ասաց նա, ապա անդրադառնալով նախնական կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն՝ հիշեցրեց, որ իրեն դատարան են բերել հիվանդանոցից՝ ծանր վիճակում, կողքին նստած էր շտապօգնության բժիշկը:


«Ինչպես դուք էիք ուշաթափվել, այնպես էլ ես: Քննիչը ներկայացրեց նախնական կալանքի վերցնելու միջնորդությունը, դատավորը դիմեց քննիչին, անգամ հայրաբար՝ Հայկ, դուք իսկապես կարծու՞մ եք (չէ՞ որ այն կիրառվում է ծայրաստիճան վտանգավոր հանցագործների նկատմամբ)` Վարդան Պետրոսյանն այս վիճակում՝ վիրահատությունից նոր դուրս եկած, կարող է վնասել, սպանել, բաներ փոխել, փախչել, երբ բոլորս գիտենք՝ վթարից օրեր անց բոլոր սահմանները փակված էին: Ինձ համար վիրավորական էր ինձ անընդհատ որպես փախստական ներկայացնելը»,- ասաց նա:

Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը նշեց, որ երբ նույնիսկ հիմքեր չկային նախնական կալանքի համար, դատավորը գնաց խորհրդակցական սենյակ, վեց ժամ անց եկավ ու կալանավորեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել