Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին Հայաստանի «դեմ» քվեարկությունը ճիշտ քվեարկություն էր. այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Ըստ Ռուստամյանի՝ ոչ մի տարբերություն չկա «դեմ»-ի և «ձեռնպահ»-ի միջև և դեռ ավելին, նա կարծում է, որ «դեմ»-ով Հայաստանը ավելի հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը, որ կիրառվում են երկակի ստանդարտներ։ «Ձեռնպահը նույնն է, դրա համար ես ավելի շատ «դեմ»-ին եմ կողմ, միանշանակ կարելի է ասել կամ այս կողմ ես, կամ՝ այն կողմ»,- ասաց նա։

Արմեն Ռուստամյանը խորհուրդ է տալիս, ձեռնպահ քվեարկած 58 երկրներին չանտեսել, որոնք ըստ էության, ցույց տվեցին, որ կողմ չեն։ Իսկ որ 100 երկրներ կողմ են քվեարկել, դրա մասին էլ չի մոռանում։ «Բնականաբար չեմ մոռանում, ուղղակի խոսքը հետևյալի մասին է. ի վերջո, հանրաքվեն տեղի է ունեցել, թե չէ, մնացած հարցերի հետ գործ չունենք։ Իսկ Հայաստանը չի կարող դեմ լինել այն հանրաքվեին, որ իսկապես եղել է ժողովրդի կամքի արտահայտում։ Հնարավոր չէ, որ ժողովրդի երկու հատվածները ստիպողաբար միացվեն։ Ո՞ւմ համար է կասկածելի, որ 75% ռուսներ են ապրում Ղրիմում, ի՞նչ է նշանակում, ռուսները չե՞ն ուզում միանալ ռուսների հետ»,- հարցրեց նա և նկատեց, թե այդ նույն ժողովրդավար կառույցները պետք է հասկանան, որ ժողովրդի կամքին հակառակ լուծումներ չպետք է գտնեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել