Իրոք որ ամեն ինչին այսքան լուրջ մոտեցում ցուցաբերել անիմաստ ժամանակի, նյարդերի ու հույսերի քայքայում է։ Ամեն մարդ, ամեն վայրկյան ի վիճակի է փոխել իրականությունը, ի զորու է հասնել իր երազանքին, միայն թե հարկավոր է մեծ նպատակները մանրացնել, դարձնել փոքրիկ ձգտումներ և որոշ ժամանակ անց ընդհանուր խճանկարի մեջ տեսնել այդ կառուցած իրականությունը։ Եթե մի երկրի մտավորակնները (իհարեկ խոսքը վահրամսահակյանների մասին չէ) փափագում են ձեռք բերել ժողովրդավարություն, ցանկանում են իրենց գալիք սերնդններին ժառանգություն թողնել շնչող ու ճկուն գաղափարախոսություն, ապա պետք է իր բոլոր մեծ ու ամպագոռգոռ նպատակները դարձնել հասարակ ժողովրդի առօրյա հոգս (հիշենք Անդրանիկի խոսքերը, որ ամեն հայ գիշերը գլուխ բարձին դնելուց գեթ մեկ անգամ մտածի իր ժողովրդի մասին): Նույնը նաև կարելի է ասել մարդու անձնական կյանքի խառնաշփոթը հաղթահարելու համար։ Ցանկանում եմ Ձեզ պրոդուկտիվ հինգշաբթի․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել