Սննդի փաթեթավորման հետևում 21-րդ դարի սննդի արտադրության տխուր իրականությունն է: Ծախսերը կրճատելու ու համային որակներ ավելացնելու համար սնունդը, որը մենք գնում ենք խանութից, լցված է անհասկանալի ու տարօրինակ հավելումներով, որոնց մասին արտադրողները չէին ցանկանա, որ մենք իմանայինք:

 1   Կուղբի հետանցքի գեղձազատուկ

Այս բաղադրամասը պիտակի վրա նշվում է որպես «Castoreum» կամ «բնական համային հավելում»:
«Castoreum»-ը հեղուկ է, որը կարելի է գտնել կուղբի հետանցքի մոտ գտնվող հոտ արտադրող գեղձերում,  ու օգտագործվում է վանիլային համը փոխարինելու համար:

1

 2  Կենդանիների ոսկորների խառնուրդ

Երբ շաքարը հավաքվում է շաքարեղեգից, այն շագանակագույն երանգ է ունենում: Եվ քանի որ շագանակագույն երանգն այնքան էլ հաճելի չէ սննդի դեպքում, այդ իսկ պատճառով արտադրողները կենդանիների ոսկորների փոշի են օգտագործում՝ այն սպիտակ դարձնելու համար: Արտադրողները սրա մասին, իհարկե, չեն գրում պիտակի վրա, ու հայտնի չէ, թե էլ ինչ զզվելի մեթոդներ են օգտագործում, որոնց մասին մենք առանց տեղյակ լինելու օգտագործում ենք մեզ վաճառվող սնունդը:

2

 3  Մարդկային մազեր

Պիտակի վրա այս բաղադրամասը նշված է որպես L-Cysteine:
Եթե ուտելիքի մեջ մազ գտնելը իսկապես տհաճ է, ապա դուք ձեզ հաստատ այժմ այնքան էլ լավ չեք զգա, երբ իմանաք, որ մարդկանց մազերը հաճախ դիտմամբ օգտագործվում է սննդի արտադրության մեջ: L-Cysteine-ն նյութ է, որը պատրաստված է մարդկային մազերից ու բադի փետուրներից՝ սննդի համը ավելի ուժգնացնելու համար: Սրանից հաճախ են օգտագործում թխվածքների ու չորաբլիթների մեջ:

3

 4  Aphid միջատ

ԱՄՆ սննդի դեղորայքի  գործակալությունը նշել է, որ բանջարեղենի մեջ այս փոքրիկ միջատների որոշակի քանակության պարունակությունը նորմալ է: Բրյուսելյան կաղամբի մեկ փաթեթում ընկերությունները ամեն 100 գրամում 30 «aphid» կարող են ավելացնել ու մոտավորապես 60 հատ՝ սառեցված բրոկոլլիի փաթեթի մեջ: Սա, իհարկե, մյուս բաղադրամասերի հետ միասին:

4

 5  Կենդանիների մաշկ

Պիտակի վրա նշված է որպես Gelatin: Սա սպիտակուց է, որը սննդին դոնդողանման հատկություն է հաղորդում: Սրանից հիմնականում պարունակում են յոգուրտները, կոնֆետները, որոշ թթվասերներ, սառեցված շիլաներ: Այս սպիտակուցը տարբեր աղբյուրներ ունի, սակայն այն հիմնականում ստանում են խոզի մաշկից:

5

 6  Վիրուսներ

Վիրուսներն այն բանն են, որից մենք խուսափում ենք, սակայն վաճառվող միսը բակտերիոֆագներով պատելը կարող է կյանքը փրկել: Մսին սովորաբար վեց տեսակի վիրուս են ավելացնում, ու դրանք կարևոր դեր են խաղում մարդկանց վարակիչ այն միկրոբներից պաշտպանելու համար, որոնք տարեկան 100-ավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում:

6

 7  Ներկերի քիմիկատներ

Պիտակի վրա նշված է որպես Titanium dioxide: Սա հանքավայրերից ստացված նյութ է, որը երբեմն խառնում են թունավոր կապարի հետ: Հիմնականում օգտագործվելով ներկերի արտադրության մեջ՝ սրանից երբեմն հավելում են մշակված սննդի մեջ, ինչպես, օրինակ, սառեցված աղցանները՝ դրանց ավելի երկար ժամանակով թարմ տեսք հաղորդելու համար:

7

 8  Ածխային ձյութ և նավթ

Պիտակի վրա նշված է որպես սննդի գունավորում: Անցյալում սնունդը գունավորվում էր կարբոնացված ածխի ձյութային մնացորդով: Այժմ հիմնականում գունավորման այս նյութերը սինթեզվում են նավթամթերքից:

9

 9  Բզեզ 

Պիտակի վրա նշված է որպես Carmine:
Այն սննդի կարմիր գունավորման համար օգտագործվող բաղադրամաս է, որը ստանում են եփած բզեզներից: Սրանից օգտագործում են պաղպաղակի, կոնֆետների, լիմոնադի և գրեյփֆրութի հյութի արտադրության մեջ: Հայտնի է, որ որոշ մարդկանց մոտ այն ալերգիկ հետևանքներ է թողնում:

13

 10  Թուղթ

Պիտակի վրա նշված է որպես Cellulose: Այն օգտագործվում է թղթի արտադրության, ինչպես նաև սննդի արտադրության մեջ: Ինչպես, օրինակ, պանրի արտադրության մեջ, որպեսզի այն չփշրվի:

White paper on black background

 11  Անտիֆրիզ

Պիտակի վրա նշված է որպես Propylene glycol: Այս նյութը անտիֆրիզ է պարունակում: Բարեբախտաբար, սա մահացու չէ: Սննդի մեջ այն օգտագործվում է գազավորված ըմպելիքների, սալաթների ու գարեջրի արտադրության մեջ:


 12  Ինքնաթիռի վառելանյութ

Պիտակի վրա նշված է որպես Butylated hydroxytoluene (BHT): Այս նյութը ավելացնում են սննդին՝ դրա երկար պահպանման նպատակով: Այն նաև օգտագործում են ինքնաթիռի վառելանյութի մեջ:

20

 13  Բիոդիզել

Պիտակի վրա նշված է որպես Tertiary butylhydroquinone (TBHQ): Սինթետիկ ճանապարհով ստեղծված այս նյութի միայն մեկ գրամը կարող է սրտխառնոց առաջացնել: Այն օգտագործվում է բիոդիզելների արտադրությունից մինչև ծամոնի արտադրություն:

21

 14  Բորակ

Պիտակի վրա նշված է որպես E285: Սպիտակն ավելի սպիտակացնող ու գույներն ավելի վառ դարձնող այս նյութն օգտագործվում է մաքրող միջոցների մեջ: Այս նյութը հաճախ են ավելացնում պահածոյացված խավիարի մեջ:

23

 15  Ավազ

Պիտակի վրա նշված է որպես Silicon dioxide: Ավազը հրաշալի միջոց է, որը իր մեջ է ներծծում հատկապես մթնոլորտային խոնավությունը, որը կարող է սննդի փչանալու պատճառ դառնալ: Այդ իսկ պատճառով սուրճի, աղի և սուպերի մեջ հաճախ կարելի է ավազ գտնել:

24

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել