Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը Ռուսաստանում գազի մեծածախ գնի թանկանալուց հետո առնվազն այս տարի բացառում է Հայաստանում գազի գնի թանկացումը։

«Այս տարի բացառած է»,-Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Այվազյանը և նշեց, թե գազի թանկացումն ունի իր ընթացակարգը։

«Մինչև համապատասխան լիազոր մարմինը մեր հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին սահմանված կարգով չներկայացնի համապատասխան հայտ՝ գազը թանկացնելու համար, իսկ դա կարող է տեղի ունենալ մինչև ապրիլ ամիսը, գազը չի կարող թանկանալ»,- ասաց նա և ավելացրեց, որ նման հայտ այս տարի չկա։

Մյուս տարվա հավանական թանկացման համար արդեն Այվազյանն ասաց. ««Կոֆեի» բաժակ չեմ նայում, նաև ոմանց պես կանխատեսել չեմ կարող։ Դրա համար ասում եմ, երբ որ հարցում լինի հայտի, դրա հիման վրա կարող ենք խոսել։ Իրենց համար կթանկացնեն, Ուկրաինայի համար կբարձրացնեն, թե ում համար կթանկացնեն դա իրենց գործն է։ Իսկ Ռուսաստանը կարող է գազի գինը թանկացնի, կարող է դոտացիա տա»,- ասաց նա և միաժամանակ ավելացրեց, թե կոնկրետ ինքը «քիչ հավանական է համարում նաև մյուս տարի  գազի գնի թանկացումը»։

«Բայց դա իմ կանխատեսումն է և չի կարող լինել 100%-անոց»,- ասաց նա՝ առանց նշելու, թե ինչի հիման վրա է նման կանխատեսում անում։

Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ եղան ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև «գազային» պայմանագրի կնքումից հետո նախարարի հավաստիացումները, թե 5 տարի գազի գինն անփոփոխ կմնա, Վարդան Այվազյանը, տրամադրելով իր մոտ դրված փաստաթղթերը, պատասխանեց. «Մեզ ասում էին պայմանագրից, որ չի՞ թանկանալու։ Էդ գրականությունը, էդ էլ դուք, տեսեք՝ նման բան կա՞։ Մնացածը ով ինչ ասում է, ինչ չի ասում, համարեք երրորդական, յոթերորդական»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել