Tert.am-ը գրում է.

Սիրիա մեկնած ՀՀ ԱԺ պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ, հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի, Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի և Գլխավոր մուֆտիի հետ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Լաթաքիայում գտնվող պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: 


«Հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք ստեղծված իրավիճակը, ինչպես նաև` անդրադարձել մեր հայրենակիցների շուրջ ստեղծված իրավիճակին: Երևան վերադառնալուց հետո ավելի մանրամասն և՛ մեր փաստահավաք առաքելության արդյունքները, և ՛ տպավորությունները, և՛ մեր հայրենակիցներից ստացված առաջարկությունները կներկայացնենք հանրապետության Նախագահին, վարչապետին, Ազգային ժողովին և կներկայացնենք այլ մանրմասներ»,- տեղեկացրեց պատգամավորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել