ՀՀԿ-ԲՀԿ «փոխհրաձգությունը» տեղափոխվում է ավելի վճռական փուլ: Կամաց-կամաց երիտհանրապետականները սկսում են հիշել, որ ժամանակին ԲՀԿ-ն իրենց հետ կիսում էր իշխանությունը, իսկ այսօր զբաղված է, մեղմ ասած, ժամավաճառությամբ: Ընդհանրապես հայկական քաղաքական իրականությունը բաղկացած է պարադոքսներից. մի օր իրար հետ «ջան-ջիգյար» կանեն, վաղը կսկսեն իրար հայհոյել, մի օր կքվեարկեն Կենսաթոշակային պարտադիր կուտակայինի օգտին, մյուս օրը կսկսեն հրապարակային դեմ խոսել իրենց կողմից ընդունված օրենքին: Այն, որ ԲՀԿ-ն ոչնչով չի տարբերվում ՀՀԿ-ից, դա գիտեն բոլոր ՀՀ գիտակից քաղաքացիները, ու այդ մարդկանց շրջանում էդ «ֆռռիկները» չի անցնում, իսկ սոցիալապես անապահով խավի մոտ ԲՀԿ-ն ՀԱԿԿ-ի օգնությամբ դեռ մանևրում է, ՀՀԿ-ն էլ սկսել է արդեն հիշեցնել հին ու բարի ժամանակները: Վերջում ԲՀԿ-ի իշխանամետության քրոնիկոնը բացահայտվելու է հենց ՀՀԿ-ի կողմից, իսկ դա ձեռնտու է միայն ու միայն ՀՀ քաղաքացիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել