Tert.am-ը գրում է.

ՀՀ կառավարության որոշմամբ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարացվի: Ըստ որոշման նախագծի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը մինչև ընթացիկ տարվա մայիսի 1-ը պետք է միջոցներ ձեռնարկի այս ծրագրի իրականացման նպատակով ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:

Այս առիթով վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ հարցը լրատվական միջոցներում դարձել է քննարկման առարկա, և շատերը գրում են, որ փաստորեն սրանով ՀՀ-ն հրաժարվում է նոր ատոմակայանի կառուցման ծրագրից: Նա հետաքրքրվեց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից, թե արդյոք որոշման ծրագիրը դա է նշանակում:

Ի պատասխան նախարարն ասաց. «Ոլորտում իրականացվող մեր քաղաքականությունը հետևյալն է՝ շարունակում ենք ակտիվացնել աշխատանքները նոր էներգաբլոկի կառուցման հետ: Կառուցման դանդաղեցումը ոչ թե մեզ հետ էր կապված, այլ միջազգային տնտեսական ճգնաժամով, աշխարհաքաղաքական մի շարք գործընթացներով, որը հնարավորություն չտվեց համապատասխան ֆինանսավորում ապահովել այս կայանը կառուցելու համար»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել