Սրտի ցավով հասել եմ այն եզրակացության, որ ՔԵՍԱԲԸ վերջացած խնդիր է հայերի համար։ Երբ Լիբանան սկսվեցին պատերազմները, նույն կարծիքը ունեի, ու, անշուշտ, ցանկալի եզրակացություն չէր, բայց իմ մտքում. հիմա էլ Միջին Արևելք, արաբների, հրեաների կամ թուրքերի հետ ապրելը անիմաստ է… նրանք իրար մեջ հարցեր ունեն, ու մենք իրենց միջև կոչնչանանք, եթե փորձենք նույնիսկ նուտրալ մնալ…ազգային ու կրոնական ՆԱԽԱՆՁԸ չի թողնի, որ ՀԱՅԸ ԽԱՂԱՂ ԱՊՐԻ…

Սա ասելով Քեսաբի մասին՝ չի նշանակում, որ պետք չի Միացյալ Ազգերի Կազմակերպություններ ու արևմտյան ուժերին, ՆԱՏՕ-ին ՉԲՈՂՈՔԵԼ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ…սակայն, ցավով հասկացել եմ, որ բողոքը կմնա բողոք, իսկ Հայը ստիպված կլինի նոր, ապրելու ափեր փնտրել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել