Հայե՛ր ու հատկապես Արցախի մարզի հայեր ջան, «Մաֆիա» խաղի գիտակները գիտեն մի չգրված ոսկե կանոն. եթե [լինելով կարմիր] խաղի վերջում «ժժնվում ես» ու չես կողմնորոշվում՝ ինչ որոշում կայացնել, ապա պետք է մտովի վերադառնալ խաղի սկիզբը, հիշել սկզբում տեղին ունեցած անցքերն ու հնչած կարծիքները, և ըստ այդմ՝ որոշում կայացնել: 
Հիմա հայե՛ր ու հատկապես Արցախի մարզի հայեր ջան, մի հատ «նեղություն քաշեք», հիշե՛ք, թե ամեն ինչ ոնց ու ինչ նպատակով սկսվեց, հիշեք, թե 1921-ից մինչև 1989 ինչի համար էինք պայքարում, ստորագրահավաքներ անում, սպանվում, ահաբեկվում, Մոսկվա հանրագրեր ուղարկում, ինչի ՄԱՍԻՆ էին փետրվարի 20-ի որոշումը, դեկտեմբերի 1-ի որոշում, ու վերջապես հանուն ինչի ազգովի 10,000 հայորդու հողին հանձնեցինք. Եռագույնն աղավաղելո՞ւ, ու «անկախություն» խաղալո՞ւ, թե՞ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ:
Հիշե՛ք մի հատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել