Tert.am-ը գրում է.

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այս պահին չի կարող ասել, թե Ռուսաստանում գազի մեծածախ գնի թանկանալուց հետո հնարավո՞ր է` Հայաստանում էլ գազի գինը թանկանա։

Tert.am-ի հարցին ի պատասխան նախարարը նշեց, թե դեռ պաշտոնական որևէ բան չեն ստացել, բայց մեր հղումից հետո, որ վերջերս գազի գնի հետ կապված պայմանագրով 5 տարի չպետք է թանկանա՝ ենթադրեց՝ պետք է, որ չփոխվի։

Նշենք, որ Ռուսաստանում գազի մեծածախ գինը 2014 թվականի հուլիսի 1-ից աճելու է: Այս մասին որոշումն ընդունել է Ռուսաստանի Սակագների որոշման դաշնային ծառայությունը: Գնաճը տարբեր շրջաններում տարբեր է լինելու, սակայն միջինը կազմելու է 4.2%:

«Մենք պաշտոնապես որևիցե բան չենք ստացել, երբ որ կստանանք, կասենք»,- ասաց նախարարը։ Դիտարկմանը, թե ամեն դեպքում ազդելո՞ւ է, թե ոչ, Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Նայած թե ինչքան կլինի, պետք է հասկանալ, պաշտոնական ոչինչ չենք ստացել»:

Ի պատասխան հարցադրման, թե այս դեպքում ի՞նչ էին նշանակում «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին հանձնելու ժամանակ պնդումները, թե ՀՀ և ՌԴ Կառավարության միջև կնքված «գազային» պայմանագրով գազը Հայաստանում գոնե 5 տարով չի թանկանալու, նախարարը արձագանքեց. «Մեր պայմանագրով ինչ-որ ասում ենք՝ էն ա, դրա համար է»։

Սակայն հստակ հարցադրմանը՝ «այսինքն՝ չի փոփոխվելու», նախարարը պատասխանեց. «Այո՛, պետք է, որ չփոխվի»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել