Մեր հարգարժան նախարարը հավանաբար «չգիտի», որ ի տարբերություն ակտիվիստների, լրագրողների, բնապահպանների, նախարարը ներկայացնում է պետությունը, հանդես է գալիս պետության անունից, այսինքն՝ բոլորիս, և պարտավոր է իրեն կոռեկտ պահել: Էլ չեմ ասում, որ ԵԺԿ անդամը պետք է իմանար, որ եվրոպական շատ երկրներում պաշտոնյաներին շատ ավելի լուրջ «պրովակացիաների» են ենթարկում, բայց ոչ ոք չի հայհոյում, որովհետև ինքը ներկայացնում է պետություն և ժողովուրդ՝ հավաքականության մեջ:

Այլ բան է, որ նախարարը գիտի, որ ինքը ոչ մի ժողովուրդ էլ չի ներկայացնում և հանրության նկատմամբ հարգանքի պարտավորություն չի զգում:

Հիմա մեր դպրոցներում էլ, եթե ուսուցիչը ներվայնացնի տնօրենին, կամ աշակերտն՝ ուսուցչին, կարելի է հանգիստ ներվայնանալ և «ականջները պոկել, տալ ձեռքները»:

Կից նյութը կարդացեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել