Tert.am-ը գրում է.

1994-1997 թվականներին ՀՀ Նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ով Միացյալ Նահանգներում է բնակվում, այժմ Երևանում է և լրագրողների հետ հրավիրված հանդիպմանն անդրադառնալով սիրիական Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններին` ասաց, թե իրեն մտահոգում է այն, որ մեր իշխանությունները ձգտում ունեն այնտեղ լարվածությունը ավելի նվազ ցույց տալու, ուզում են, որ սիրիացիներն այնտեղ մնան։

«Նրանք շարունակ ցույց են տալիս, որ այնտեղ ամեն ինչ այդքան լարված չէ, բայց ինչու պետք է քեսաբցիները, որ բավարար ապահովված են այնտեղ, առանց մի թղթի թողնեն ու դուրս գան իրենց տներից»,-ասաց Ժիրայր Լիպարիտյանը՝ նշելով, թե ըստ իրեն, լավագույն տարբերակն այն կլինի, որ մեր ժողովուրդը գա կա՛մ Հայաստան, կա՛մ Ղարաբաղ։ «Առաջին կարևոր բանն այն է, որ մարդիկ չզոհվեն և իրենց ֆինանսական կարողությունները չկորցնեն»,–շեշտեց բանախոսը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել