Ճիշտ է նկատված ամեն ինչ, հատկապես որ «ինքներս մեզ հոշոտելու ռեժիմի մեջ ենք»: Բայց ասողին լսող է պետք։ Դեռ ոչինչ, որ իշխանավոր տգետները չեն լսում, դա բնական է։ Այ, ցավն այն է, որ իշխանավորներից դժգոհներն էլ չեն լսում։ Կամ լսում են ում որ չպիտի լսեն, կամ էլ սիրահարված իրենց սեփական կարծիքի վրա ուրիշ ոչինչ չեն լսում։
Ճշմարտությունը տեսնելն անհրաժեշտ է։ Սակայն հարցի իրատեսական լուծումն ավելի կարևոր է։ Այդ լուծումն էլ կարծես պարզ է՝

1. Ձերբակալել լափողներին,
2. լափածը վերադարձնել գանձարան,
3. կանխել լափելու որևէ փորձ,
4. հզորացնել տնտեսությունն ու ռազմականն ու պայքարել մեր պատմական հայրենիքը վերականգնելու համար։

Բայց էս բոլորին հասնելու համար, նախ, հարկավոր է ժողովրդին հանել իրար «հոշոտելու ռեժիմից»։ Իրար հոշոտելու ռեժիմը՝ կապիտալիզմն, է պատճառը մեր մասնատվածության ու թուլության։ Գիքորները Բազազ Արտեմների ունեցվածքի համար կռիվ չեն գնա։

Մեր փրկությունն է՝
1. Ազգայնացնել Հայաստանում ամեն ինչ,
2. Վերականգնել միապետությունն ու ողջ ազգայնացվածը դնել միապետի իշխանության տակ

Երկրին իսկական տեր է անհրաժեշտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել