levon - svidlerFootsport.am-ը գրում է.

Ռուսական Խանտի Մանսիյսկում ավարտական փուլին է մոտեցել հավակնորդների մրցաշարը: Մասնակիցներին մնացել է անցկացնել ավարտական 4 մրցափուլերի հանդիպումները: Այսօր կկայանան 11 –րդ մրցափուլի հանդիպումները, որոնցում ռուս գրոսմայստերների մրցակիցներն այսպես ասված «աշխարհի հավաքականն» է: Այս մրցափուլից սկսած ռուսաստանցիներն իրար հետ չեն հանդիպի: Մնում է պարզել, թե «աշխարհի հավաքականի» որ շախմատիստը կարող է առավել շատ միավոր վաստակել ռուս շախմատիստներից և իրավունք ստանալ ձեռնոց նետելու աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին:

Այս մրցափուլից առաջ, ամենաիրական հնարավորությունն ունի Վիշվանաթան Անանդը: Հնդիկ շախմատիստը 6,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Աշխարհի նախկին չեմպիոնը միակն է, որ մրցաշարում դեռևս չի ճաշակել պարտության դառնությունը: Ամենևին էլ չթերագնահատելով Անանդին, կարծում ենք` անհնար է նման ուժեղ կազմ ունեցող մրցաշարն անցկացնել առանց պարտության: Եվ մնացած 4 մրցափուլերից որևէ մեկում առավել հավանական է, որ առաջատարը նույնպես առնվազն մեկ 0 գրանցի իր անվան դիմաց:

Ամեն դեպքում, սա շատ ցանկալի է մեզ համար: Քանի որ առաջատարին հասնելու ամենալավ հնարավորությունն ունի Լրոն Արոնյանը, ով մրցակցին զիջում է մեկ միավորով: Քանի որ Լևոնն արդեն երկու անգամ 0 է գրանցել իր անվան դիմաց, ցանկանում ենք հավատալ, որ հայ շախմատիստն արդեն լրացրել է պարտությունների իր չափաբաժինը: Սակայն Կառլսենի մրցակից դառնալու համար` Արոնյանին հարկ է, որ մնացած մրցափուլերում առաջատարից 1,5 միավոր ավելի վաստակի, քանի որ հավասար միավորների դեպքում հնդիկ շախմատիստը լրացուցիչ ցուցանիշով գերազանցում է հայ շախմատիստին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել