«ՈւՆԱ-ՈՒՆՍՈ» կազմակերպության Ռովենսկու մարզային կառույցի ղեկավար Յարոսլավ Գրանիտնին հայտարարել է, թե «Աջ սեկտորն» իր ակտիվիստ և համակարգող Ալեքսանդր Մուզիչկոյի (Սաշկո Բիլի) սպանության մեջ մեղադրում է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին:
«Փողոցի» գործուն օժանդակությամբ փաստացի իշխանության եկած Սաշկո Բիլիին, ով իր «բեսպրեդելային» վարքագծով հավասարը չուներ, նույն «փողոցի» միջոցով էլ «գահընկեց արվեց»` մեկընդմիշտ:
Ուկրաինական «Մայդանը» վաղուց էր տրանսֆորմացիայի ենթարկվել` ազատության պայքարը վերածելով իշխանության հասնելու միջոցի, իսկ այսօր այն պարզապես որպես ուժային գործիք է կիրառվում:
Հ.Գ. Տեղի ունեցածն ընդգծված օրինակն է այն պնդման, որ «փողոցով» իշխանության եկողներին, նույն փողոցն էլ իջեցնում է գահից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/658041317594723?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել