Քոներ և Քեյդեն եղբայրները մասնակցում են եռամարտի մրցումների` չնայած այն փաստին, որ նրանցից մեկը տառապում է մանկական ուղեղային կաթվածով:


Տղաների հայրը` Ջեֆ Լոնգը, պատմում է, որ բժիշկը նրան ասել էր, որ նրա երկրորդ որդին ընտանիքի համար բեռ կլինի, ու կլինի բանջարեղենի պես: Մայրը` Ջեննի Լոնգը, պատմում է, որ ամեն ինչ փոխվեց, երբ նրանց ավագ որդին որոշեց հանգստյան բոլոր օրերին եղբորն իր հետ տանել հեծանվային վազքի:

9-ամյա Քոներ Լոնգը իր 6-ամյա եղբոր Քեյդենի հետ պարզապես եղբայրներ կամ ընկերներ չեն, այլև իսկական թիմակիցներ, ովքեր միասին մրցակցում են եռամարտում: Նույնիսկ այն դեպքում, երբ նրանք վերջինն են հասնում վերջնագծին, նրանք միասին են ավարտում իրենց մրցարշավը: «Երբ ես նրան տեսնում եմ ժպտալիս կամ ծիծաղելիս, դա նշանակում է, որ նա իրեն լավ է զգում»,-ասում է ավագ եղբայրը:

Քնորն ասում է, որ իրեն բարկացնում է այն, թե ինչպես են որոշ մարդիկ ընդունում իր եղբորը՝ ավելացնելով, որ կարևոր չէ, թե ինչպիսին է նա երևում արտաքինից, կարևորն այն է, թե ինչպիսին է նա ներքուստ: «Նա ունի այն նույն զգացմունքները, որ մենք ունենք, և նա հասկանում է այն ամենը, ինչ ասում ես նրա մասին»,-ասում է Քոները՝ ավելացնելով, որ եթե մարդիկ մրցավազքներին մրցեն այնպիսի մարդկանց հետ, ովքեր չեն կարողանում շարժվել կամ խոսել և կամ աուտիզմով են տառապում, ապա դա կարող է բացել այն մարդկանց աչքերը, ում իրականում չեն էլ հետաքրքրում այսպիսի մարդիկ: Ու միգուցե մարդիկ, ովքեր անտարբեր էին նախկինում, ապագայում կսկսեն ավելի ուշադիր լինել այդ մարդկանց նկատմամբ:

Քոնորը պատկերացնում է, որ այս պահից 10 տարի անց, ինչպես այժմ Լուսնի վրա ԱՄՆ դրոշն է տեղադրված, այնպես էլ Լոնգ եղբայրների թիմի դրոշը կտեղադրվի դրա վրա:

Քոներն ու Քեյդենը հաղթել են մանկական սպորտային ամենամյա մրցույթում, ու մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ Քոնորը բեմում իր ելույթի ժամանակ ասել է, որ այդ պահին երկար են սպասել՝ ավելացնելով` «Շատ մարդիկ կարծում էին՝ մենք երբեք չենք կարող անել սա, բայց մենք միշտ էլ կարող ենք ամեն ինչ անել»:
Տղայից հետո բեմում փորձել է իր խոսքն ասել նաև NBA-ի աստղ Լե Բրոն Ջեյմսը: Դժվարանալով խոսքեր գտնել տղաների հուզիչ պատմությունից հետո՝ նա ասել է. «Քոներն ու Քեյդենը տարվա իրական սպորտսմեններն են»,-այնուհետև ավելացրել, որ նրանք պետք է գան Մայամի՝ իր մոտ, ու ծանոթանան իր թիմի հետ: Սպորտային աստղը նաև նշել է, որ այն, թե ինչ է արել Քոները, իր կրտսեր եղբոր համար նա միայն կարող է որպես օրինակ ցույց տալ իմ 8 և 5 տարեկան տղաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել