Tert.am-ը գրում է.

Քեսաբի հայաթափման իրադարձությունների կապակցությամբ սիրիահայերի վիճակի մասին արաբագետ Արմեն Պետրոսյանն այսօր կայացած ասուլիսին կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է հույսը դնի իր և Սփյուռքի վրա, և ոչ միջազգային բարեսիրական ինչ-որ կազմակերպությունների:

«ՀՀ նախագահի ուղերձում կար ենթատեքստ, որ Քեսաբի հարցում մեղավոր է Թուրքիան, և այն գործողությունները, որոնք մենք պետք է ակնկալենք՝ ուղղված քեսաբահայության աջակցության տրամադրմանը, պետք է ակնկալենք մեզնից, և հուսալ, որ բարեսիրական ընկերությունները շատ ավելի շահագրգիռ կլինեն հայության նկատմամբ, իհարկե սխալ է, մենք ինքներս պետք է գտնենք աջակցելու մեր ձևերը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել