Ահա այդ առաքինությունների անունները` համապատասխան հորդորներով:
1. Զսպվածություն- Չուտել մինչև գերհագեցում, չխմել մինչև հարբեցում:
2. Լռություն- Ասել միայն այն, ինչը կարող է օգուտ տալ ինձ կամ ուրիշներին. հեռու մնալ դատարկ զրույցներից:
3. Կարգուկանոն- Բոլոր իրերը պահել իրենց տեղում. յուրաքանչյուր զբաղմունք իր ժամանակը պետք է ունենա:
4. Վճռականություն- Վճռել անելու այն, ինչը պետք է արվի, անվերապահորեն կատարել այն, ինչը վճռված է:
5. Խնայողություն- Գումար ծախսել միայն այն բաների համար, ինչը օգուտ կտա ինձ և ուրիշներին, այսինքն՝ ոչինչ չմսխել:
6. Աշխատասիրություն- Դատարկ տեղը ժամանակ չվատնել, միշտ որևէ օգտակար բանով զբաղված լինել, հրաժարվել բոլոր անհարկավոր գործողություններից:
7. Անկեղծություն- Խաբեությամբ վնաս չպատճառել, ունենալ մաքուր և արդար մտքեր, զրույցների ժամանակ ևս առաջնորդվել այս կանոնով:
8. Արդարություն- Ոչ մեկին վնաս չպատճառել, թույլ չտալ անարդարություն և չանտեսել բարի գործերը, որոնք քո պարտականությունների մեջ են մտնում:
9. Չափավորություն- Զերծ մնալ ծայրահեղություններից, պահպանել (որքան դու դա խելամիտ ես համարում) վիրավորվածության զգացումը անարդարությունների հանդեպ:
10. Մաքրություն- Թույլ չտալ մարմնական աղտեղություն, հետևել հագուստի և բնակարանի խնամքին:
11. Հանգստություն- Չհուզվել աննշան բաներից սովորական կամ անխուսափելի առիթներով:
12. Համեստություն- Նմանվել Հիսուսին և Սոկրատին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել