Դրսում գարուն է: Թե՛ մեր մեր մարմինը, թե՛ հոգին միայն մեկ պահանջ ունեն` Սեր: National Geographic ամսագիրը ֆոտոմրցույթ  է անցկացրել, որի լուսանկարները պատմում են աշխարհի ամենակարևոր զգացմունքի մասին: Նայելով այս լուսանկարներին՝ հասկանում ես, թե որքան նշանակալից և կարևոր են հարազատ մարդիկ, և առանց սիրո իրոք անհնար է ապել: 

«Ես այս ծածկոցը գործել էի իմ զարմուհու և նրա ամուսնու համար: Աշխարհում ավելի գեղեցիկ երևույթ գոյություն չունի, քան նորաստեղծ ընտանիքը»: © Vanessa Hirsch

Գրկախառնություններ սառույցների մեջ: 1989թ.-ի մարտին Ալյասկայում խորտակվել էր նավթատարը: Արտահոսքի վայրում անհետացել էր գրեթե 3000 ջրասամույր: © Roman Golubenko

Տատիկը գտել էր մահացած ամուսնու դրամապանակը: © Margherita Vitagliano

Սերն արտահայտվում է շատ երևույթներում, և խաղաղ առավոտը կարող է լցված լինել նրանով: © Anca Bilt

Թագավորական պինգվինը փորձում է գրավել իր սիրելիի սիրտը: Իր զգացմունքներն ապացուցելու համար նա սիրելիին գեղեցիկ քար էր նվիրել, և նա պաստասխանել էր փոխադարձ զգացմունքներով: © Kimberly Howell

«Այս փոքրիկ կոլիբրին վիրավորված էր, երբ իմ ամուսինը գտավ նրան: Նա վերցրեց կենդանուն և հանձնեց մեր որդուն»: © karla maria sotelo

Կարող է թվալ, թե սա կադր է ինչ-որ բոլիվուդյան ֆիլմից, բայց իրականում այս լուսանկարն արվել է զույգի ամուսնությունից մի քանի ժամ առաջ: © Ankit Narang

Լիարժեք փոխըմբռնում: © Alessandro Passerini

«Երբ ծնվեց Սեսիլը, մենք վեց շաբաթ անցկացրեցինք ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Ես այնքան վատառողջ էի, որ իմ ամուսինը դարձավ մեր ընտանիքը միավորող կամուրջը»:  © Amanda Linden

Սերունդների կապը: Մայրիկս և նրա տատիկը: © Joanna Szymańska

Կախարդական պահ, որի մասին պետք չէ խոսել, այլ միայն վայելել: © Bobo Bird

«Իմ հինգ տարեկան դուստրը գրկում է իմ հայրիկին, ով պառկած է հիվանդանոցում: Դուստրս ամեն ինչ հասկանում է և գիտակցում է, թե որքան արժեքավոր է այս պահը»: © Elizabeth Flora Ross

Սիրահար զույգը թաքնվում է աղմկոտ երեկույթից: © Andrea Jako Giacomini

Սերունդների միջև մի ողջ կյանք է ընկած: © Lisa F.

Իմ դուստրը` Զոյին, և նրա սիրելի շունը: © Danee Pontious

Ավտոբուսի կանգառում դուստրը գրկում է իր մայրիկին: © C. Mukumoto

Լավ գրքերի և մատանիների հանդեպ սերն իմ մոտ ժպիտ է առաջացնում: © Rumna Mukherjee

Այսպիսի պահերին մենք սովորում ենք գնահատել կյանքի երջանիկ պահերը: © Lucienne Morin

Իսլանդական ձիեր: © John Quintero

«Գոյություն ունեն միայն մի քանի պահեր, որոնք իրոք հիշվում են այս կյանքում: Եվ սա դրանցից մեկն է. իմ առաջին համբույրն իր ապագա կնոջ հետ է»: © Steve Demeranville

Մայրական սերն աշխարհի ամենաանկեղծ զգացմունքներից մեկն է: © Anirvan Ghosh

Տղան փոքրիկ եղնիկին օգնում է հեղեղի ժամանակ անցնել գետը:  © Hasib Wahab

«Ես արդեն պատրաստվում էի դուրս գալ թանգարանից, երբ տեսա այս զույգին: Այս զգացմունքային պահը ինձ ստիպեց հիշել սեփական զգացմունքների մասին և ամուսնության արարողության ժամանակ տրվող երդման մասին` «Եվ երջանկության և տխրության մեջ»:  © Michele Sutton

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել