Պատմության ընթացքում բազմաթիվ առասպելներ ու լեգենդներ են հորինվել, ու մարդիկ կախարդական հատկություններ են վերագրել արեգակի տակ եղող ամեն ինչին: Ստորև ներկայացնում ենք ծառերի մասին առասպելական հետաքրքիր 7 պատմություն:

 7  Կալպա


Կալպա ծառը, որն այլ կերպ հայտնի է նաև որպես Կալպավրիկշա, հայտնի է որպես ցանկություններ իրականացնող ծառ, սակայն ծառի մասին պատմությունը միայն սրանով չի սահմանափակվում: Հնդկական առասպելաբանության մեջ կալպա ծառն ուղղակի մեկ կոնկրետ ծառ չէ, այլ մի ամբողջ հոգևոր կոնցեպտ: Ծառը ոչ միայն ցանկություններ է իրականացնում, այլև մարդիկ աղոթում են դրա մոտ, քանի որ հավատում էին, որ այն սուրբ է ու աստվածային:

Նույնիսկ Ալեքսանդր Մակեդոնացին էր փնտրում այս ծառերը՝ հուսալով, որ դրանք կիրականացնեն իր ցանկությունները: Ինչպես և մյուս մարդիկ, նա նույնպես փնտրում էր ծառը, որպեսզի կարողանար առանց ջանք թափելու ձեռք բերել երկրային բոլոր հաճույքները: Հնդկաստանում շատ ծառեր կան, որոնք քիչ թե շատ սուրբ են համարվում, և դրանք կապված այն մարդկանց պատմությունների հետ, ովքեր պնդել են, թե ծառերն իրականացրել են իրենց ցանկությունները: Մարդիկ մինչ այսօր շարունակում են այցելել այս ծառերին: Հնդկաստանում նույնիսկ մի ծառ կա, որը հավատացած են, թե մարդկանց պաշտպանում է դատական գործընթացներում: Բոլոր նրանք, ովքեր դրա մոտ գտնվող դատարանում գործ են ունենում, հաճախ գալիս են այս ծառի մոտ՝ աղոթելու հաջողության համար:

 6  Հավերժական Բանյան ծառ


Բանյան ծառը այն ծառատեսակն է, որի տակ, համաձայն լեգենդի, նստել է Բուդդան, սակայն ծառի առասպելական նշանակությունը շատ ավելի խորն է: Չնայած բանյաներն իրական ծառեր են, շատերը հավատացած են, որ հոգևորականները մինչ այսօր էլ հավատում են դրանց կախարդական զորությանը: Մի առասպել պատմում է, որ հայրը իր որդուն ուղարկում է այս ծառից միրգ հավաքելու: Երբ որդին մրգերը բերում է, հայրը նրան խնդրում է բացել սերմերից մեկը ու հարցնում, թե ինչ է տեսնում դրա ներսում, որդին պատասխանում է, որ ոչինչ չի տեսնում, իսկ հայրը բացատրում է նրան, որ հենց այդ ոչնչից է բանյան ծառը աճել ու փարթամացել:
Այս պատմությամբ նա փորձել է սովորեցնել, որ կյանքում ամենամեծ բաները կարող են սկիզբ առնել փոքրիկ բաներից: Շատերը հավատացած են, որ այս հսկայական ծառի արմատների աճը երբեք չի դադարում, նրանք շարունակում են աճել՝ խորը տարածվելով գետնի տակ: Ինչպես փյունիկն է կենդանանում մոխրից, այնպես էլ բանյան ծառը իր արմատները խորը տարածելով, դրանք օգտագործում է նորից աճելով ու իր փառքը վերականգնելով:

 5  Նարիպոն

3- nariphan

Ժողովրդական ամենատարօրինակ պատմություններից մեկը գալիս է Թայլանդից ու պատմում Նարիպոնի մասին: Լեգենդի համաձայն, արքայազնի կինը արտաքսվում է Հիմվանտի անտառ, որտեղ նա հանդիպում է մի ծառի, որի վրա մի տարօրինակ միրգ էր աճում` փոքր կնոջ տեսքով: Այս պատմության համաձայն, այդ ծառերը պաշտպանում են հերոսուհուն, մինչ նա թափառում էր անտառով: Նարիպոնի ծառերը կանանց չէին հմայում, սակայն ասում են, թե սրանք վտանգավոր էին տղամարդկանց համար:

Եթե տղամարդիկ ցանկանային քաղել այս ծառի մրգերը ու փորձեին դիպչել դրանց, ապա կանշարժանային, իսկ եթե այս մարդը կախարդական որևէ կարողություն ունենար, ապա նրա այդ կարողությունները կվերցնեին նրանից: Այնուամենայիվ, այս ծառի հետ կապված ամենատարօրինակ պատմությունն  այն է, որ այն ընդամենը 20 սմ էր: Համաձայնեք, որ դժվար է պատկերացնել:

 4  Իգդրասիլ


Իգդրասիլը նորվեգական հինավուրց կենաց ծառ է, որի մասին հիշատակվում է Օդին աստծու մասին պատմություններում: Առասպելների համաձայն՝ Օդինը ցանկանում էր էլ ավելի շատ իմաստություն ձեռք բերել, ու հեծած իր ձիուն` Սլեիպնիրին, ճանապարհ է ընկնում իմաստության փնտրտուքով: Օդինը ինքն իրեն 9 օր ու 9 գիշեր շարունակ կախում է մի ծառից` իգդրասիլից: Կախված Օդինը նաև վիրավորված էր աղեղով, որը, առասպելի համաձայն, ինքն էր իր վրա կրակել: Ասում են, թե ի վերջո երկար չարչարանքներից հետո, նրան հաջողվում է ստանալ այն իմաստությունը, որը նա փնտրում էր: Որոշ պատմություններում կենաց ծառը ավելին է, քան ուղղակի խորհրդանշական ծառ, որի վրա Օդինը կախել էր ինքն իրեն, ու շատ հնարավոր է, որ իրականում այն դրախտն է խորհրդանշում: Ծառը երբեմն նկարագրվում է դրա վրա նստած արծիվով, որը ասոցացվում է Օդինի հետ, իսկ դրա ներքևում սողուն, որը խորհրդանշում է անդրաշխարհը:

 3  Ջինմենջու

Ճապոնական առասպելներում պատմվում է Ջինմենջու ծառի մասին, որն աճում է լեռնոտ, հեռավոր ու լքված վայրերում, որտեղ դժվար է նրանց գտնել: Այս ծառերի հետ կապված ամենայուրօրինակ բանն այն է, որ սրա մրգերը մարդկանց դեմքերի տեսք ունեն: Այս դեմքերը ծիծաղում են ամեն անգամ, երբ ինչ-որ մեկն անցնում է դրանց մոտով: Եթե ինչ-որ մեկը կանգնի  ու նույնպես սկսի ծիծաղել, ապա միրգը կպոկվի ու վայր կընկնի ծառից: Ասում են, թե այս ծառի դեմքերով մրգերը ցիտրուսային մրգերի համ ունեն:

 2  Զաքումի ծառը


Զաքումի ծառի մասին մի քանի անգամ հիշատակվում է Ղուրանում, ու ասում են, թե այն աճում է միայն դժոխքում: Դրա մրգերը չափազանց դառն են, դրանցով կերակրում են բոլոր նրանց, ովքեր դժոխքում ուտելու բան են աղերսում: Ասում են, որ այս դիվային ծառն իր ուժը ստանում է դժոխքի կրակներից: Ղուրանի նկարագրությունների համաձայն՝ դժոխքի բնակիչները սովից խելագարվում են ու չունեն որևէ այլ ընտրություն, քան Զաքումի ծառի անտանելի տհաճ հոտ ունեցող մրգերն ուտելն է:

Սակայն ամեն ինչ էլ ավելի է վատանում, երբ անիծվածներն ուտում են միրգը. նրանց դեմքը սկսում է պոկվել ու թափվել: Նրանց ստիպում են եռացող հեղուկ խմել: Սա ստիպում է քայքայվել նրանց մարմիններին, ինչի արդյունքում նրանց մարմինները հալված մսի ու ոսկորի խառնուրդ են դառնում, որից հետո նրանք հայտնվում են դժոխքի կրակներում, ու այս գործընթացը անվերջ կրկնվում է:  

 1   Դոդոնայի շշնջացող կաղնին

7- dodona

Այս առասպելական կաղնու ծառը հիշատակվում է հունական առասպելաբանության մեջ. անտիկ ժամանակներում այն Զևսի մոգերից մեկն էր: Ինքը՝ ծառը, չէր կարողանում խոսել մարդկային լեզվով, բայց ինչպես և մյուս ծառերը, սրա տերևները  քամուց շարժվում էին ու ձայն հանում: Չնայած դժվար է ասել, ով էր առաջինը հասկացել ծառերի մարգարեության ուժի մասին, այնուամենայնիվ, նշվում է, թե դա եգիպտացի քրմուհի Դոդոնան էր, ում առևանգել ու այդտեղ էին բերել:

Ծառը հիշատակվում է նաև առասպելաբանության մեջ: Արգոնավորդների պատմության մեջ աստվածները Յասոնին պատվիրում են նավի կառուցման մեջ այս ծառից ճյուղ օգտագործել, որպեսզի նավարկությունը ապահով լինի: Իլիականում Աքիլլեսը խորհրդի համար նույնպես գնում է Դոդոնայի մոտ: Ցավոք, իրական ծառը կտրում են այն բանից հետո, երբ քրիստոնեությունը այս տարածքում դառնում է գերաիշխող կրոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել