Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի Twitter-յան գրառումը, ըստ որի հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է, պատասխանն է Ղրիմի և Ղարաբաղի որոշ զուգահեռների, որոնք, ցավոք, տարվեցին: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը՝ ավելացնելով. «Եվ էն մարդիկ, որոնք ուզում էին շատ նույնական տեսնել Ղրիմը և Ղարաբաղը, պետք է նաև հասկանային, որ չէր կարելի տարածքային անեքսիան նույնացնել ինքնորոշման հետ: Եվ հետևաբար, ես կարծում եմ, որ Ուորլիքը չափազանց խորամանկորեն, նաև նրբանկատորեն հուշում է դա: Որ դա տարածքային վեճ է, միգուցե նաև՝ տարածքային զավթում և այլն, և այլն՝ դրանից բխող հետևանքներով»:

Սա Ստյոպա Սաֆարյանի պատասխանն էր այն հարցին, թե ի՞նչ նշանակում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի գրառումը. «Ինձ ուղղեցին այսօր՝ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել