Ոչ իշխանական կուսակցությունների հարգելի ներկայացուցիչներ ջան, որպես ՀՀ Քաղաքացի` մի խնդրանք ունեմ Ձեզ. կլինի՞ ձեր հանրահավաքները տեղափոխեք մարտի 28-ից այլ օրվա: Ասեմ ինչու... «Դեմ եմ»-ի երիտասարդները քանի ամիս է ̀պայքարում են կուտակայինի պարտադիր բաղադրիչի դեմ, իրենց միացել են բազմաթիվ քաղաքացիներ... որոնք միացել են որպես քաղաքացի, այլ ոչ թե քաղաքական ուժ և մարտի 22-ին հայտարարվել է մարտի 28-ին հավաքվելու մասին: Իմ կարծիքով այդ նույն բանը դուք հնարավորություն ունեք անելու ամեն օր տարիների ընթացքում Ձեր իսկ ստեղծած ուժերով և պետք չի քաղաքացիական շարժումը խառնվի քաղաքականի հետ: Դա ունի ևս մեկ կողմ. մարդիկ, եթե իմանան, որ այս կամ այն կուսակցության հանրահավաքն է, մի գուցե և չգնան ... քանի որ ամեն մարդ ունի իր դիրքորոշումը: Վստահ եմ ̀ ինձ պես մտածում են շատերը... Եվ վերջինը. երիտասարդները գիտեն իրանց թիմակիցների մեծ մասին և ամեն ինչ աշխատում են անել օրենքի սահմաններում: Վստահ եմ, որ դուք էլ եք օրենքով հարցեր լուծում, բայց նման պարագայում այլ կողմեր կարող են հայտնվել սադրելու նպատակով ու պարզ չի ̀ ինչով դա կարող է վերջանալ.... Մեր բոլորիս ցանկությունը նույնն է ̀ ուզում ենք ազատվել պարտադիր բաղադրիչից և դա լինի օրենքի սահմաններում...
Հ.Գ. Սա ՀՀ Քաղաքացու խնդրանք է, ով դեմ է պարտադիրին, բայց «Դեմ եմ» թիմի անդամ չի... Հարգանքներով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել