Երկար ժամանակ էր, ինչ զբաղվածության պատճառով (չարդարացնող հիմնավորում) չէի եղել Հարսնաքարի գործով դատական նիստերին...Այսօր, կանխազգալով թե ինչ ավարտ է ունենալու դատական նիստը, որոշեցի լինել ընկերներիս՝ Lousineh Hakobyan-ի և Tigran Yegoryan-ի կողքին....

Չեմ ուզում մեկնաբանել թե շատ էր պատժաչափը, քիչ էր, խիստ կամ մեղմ էր, սա հարցի երկրորդ կողմն է. ինքս դատարան այցելելով՝ բնավ արդարադատություն չեմ ակնկալել. քանի որ գործը, իմ համոզմունքով կոծկվել էր դեռ նախաքննության փուլում...

Չեմ ուզում շատ ուշադրություն դարձնել հանցագործների և իրենց հարազատների պահվածքներին ու բարբաջանքներին. սպասելի ռեակցիա էր, բայց ոչ ադեկվատ. իրենք ազատազրկվելու են 12 տարով, հարազատները՝ հատկապես ծնողները զրկվելու են իրենց տղայից 12 տարով, հասկանալի է, որ ցավալի է, ազատությունը թանկ բան է, բայց կյանքն ավելի թանկ է, Վահեի կյանքը խլելով հանդերձ՝ ոչ միայն չեն ընդունում իրենց մեղքը, ոչ միայն լուռ չեն մնում, այլ մի բան էլ հայհոյում են Վահեին, նրա կնոջը, անեցքներով ողողում տարածքը, էլ չասեմ թե ինչքան այլանդակ պահվածք էր Փաստաբան Տիգրան Եգորյանի նկատամամբ. ով, Լուսինե Հակոբյանի հետ միասին իրենց ուսերին վերցրեցին այս ծանր գործը, վտանգավոր գործը... Տիգրանը չէր կարդացել դատական վճիռը, Տիգրանն ու Լուսինեն փաստաբանի իրենց երդումն են իրականացրել...Բայց վիրավորանքներն ու անեցքները Տիգրանի ուղղությամբ էին և ոչ թե պետական մեղադրողի ու վճիռը կարդացողի.....

Իսկ բոլոր նրանք, ովքեր ինձ մեղադրում են թե իբր Ռուբեն Հայրապետյանից փող եմ վերցրել դրա համար ձեն չեմ հանում, կամ վախացրել է ինձ, դրա համար սսկսվել եմ, պատասխանեմ մի անգամ և վերջնական.

Այսօրվա նիստն ավարտվեց հանցագործների մի մասի պատիժը սահմանելով. Իմ համար մի բան հստակ է, Հանուն Հայաստանի Հանրապետության դատավճիռներով պետք է պատժվեն ոչ միայն հանցագործությունը կատարողները, այլև՝ հանցագործության անպատժելի մթնոլորտ ստեղծողները, հանցագործության հովանավորողները, հանցագործության նպաստողները... Եվ այս տրամաբանության մեջ այս գործով չպատժվեց Ռուբեն Հայրապետյանը, ով հանցագործներին սնել էր անպատժելիության հավաստիացումներով....

Հանուն Հայաստանի Հանրապետության, խոսք եմ տալիս, որ Հայաստանում անպատժելի մթնոլորտ ստեղծած յուրաքանչյուր մարդ պատասխան է տալու օրերից մի օր....

Տիգրանն ու Լուսինեն իրական խիզախ և օրինակելի փաստաբաններ են, քաղաքացիական ողնաշարի կրողներ...Հպարտանում եմ ձեզնով...

Բանի տեղ չդնեք....

Նայեք, տեսանյութը ու տեսեք, որ էս մարդիկ ի զորու էին մարդ սպանելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել