Tert.am-ը գրում է.

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու 4 ոչ իշխանական ուժերի նախաձեռնության քննարկմանը ոչ իշխանական ուժերին հարցրեց, թե ինչու ներկայացված հարցադրումների մեջ չի ներառվել Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատունը, որն ընդունված օրենքի համաձայն՝ Երևանում միակն է մնացել, իսկ մյուս փոքր խաղատները փակվել են։

«Կցանկանայի անդրադառնալ ԲՀԿ խմբակցության ներկայացուցչի կողմից հնչեցված մի քանի գնահատականներին, մասնավորապես այն, թե «որոշակի ագահ մասնավոր անձինք 6-8 մլն դոլար փող են աշխատում՝ շնորհիվ այն խաղի կանոնների, որոնք դուք եք առաջարկել»։ Ես այդ ժամանակ մտածում էի, թե որ մասնավոր անձի մասին է խոսքը գնում և այդ չափանիշներին վերաբերվող միայն մեկ օրինակ հիշեցի. դա վերաբերվում է Երևանում գործող միայն մեկ կազինոյին («Շանգրիլա»–խմբ.), որն իսկապես տարեկան 6-8 մլն դոլար շահույթ է ստանում»,-ասաց նախարարը՝ շեշտելով, թե ստանում է այդ շահույթն ի շնորհիվ նրա, որ նաև ԲՀԿ խմբակցությունն է միահամուռ կերպով քվեարկել նույն Կառավարության կողմից ներկայացված օրինագծին։

«Որպեսզի «փոքր» բիզնեսը, որը որ խաղային ոլորտում էր՝ փակվեր, լիքը բիզնեսներ փակվեին, արդյունքում ձեր իսկ կողմից սահմանված խաղի արդյունքում, ձեր իսկ կողմից կարևորված այդ անձը ստանա շահույթ։ Այո, համաձայն եմ, որ ագահությունը պետք է չափ ու սահման ունենա»,-նշեց նախարարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել