Tert.am-ը գրում է.

Վերջին 2 շաբաթվա ընթացքում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառվում են ինչպես գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը, այնպես էլ շնչառական այլ վարակների հարուցիչները` ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնևմովիրուսներ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ 


Հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` 2014 թվականի 11-րդ շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում դիտվում է գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիության նվազում: Նվազել են նաև լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքով դեպքերը:


Իրականացված ամբուլատոր և ստացիոնար հետազոտությունները վկայում են, որ ներկայումս եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի Ա տեսակը (H1N1 պանդեմիկ և H2N3 ենթատեսակներ):


Տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, նույնպես դիտվում է սուր շնչառական վարակների նվազում: Նշված երկրներում ներկայումս շրջանառում է գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել