Tert.am-ը գրում է.

Արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու 4 ոչ իշխանական ուժերի նախաձեռնության քննարկմանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անընդունելի համարեց «Հանրապետական» խմբակցության պատգամավորների դիտարկումները, թե հարցը բարձրացնում են քաղաքականացնելու նպատակով։ Ըստ նրա, չկա մի ընտանիք, որտեղ ամեն օր չանիծեն այն մարդուն, որը դրել է արագաչափերը։

«Մեծամասնությունը ոչ իշխանական ուժերին ասում է` ինչի եք յուղ լցնում առանց այդ էլ լարված իրավիճակի վրա: Այսինքն, եթե վերծանենք այդ նախադասությունը, ապա այդ նախադասությունը նշանակում է հետևյալը`ինչի եք փորձում խանգարել թալանչիների մասնավոր ռեկետի անդորրը: Ուրեմն ասեմ` խանգարելու ենք»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ պատգամավորը անդրադառնալով կարմիր գծերին, նշեց, թե վերջերս է վերադարձել Ֆրանսիայից, որտեղ ևս կան կարմիր գծեր, սակայն ի տարբերություն Հայաստանի՝ գանձվող գումարները գնում են ոչ թե մասնավորի գրպանը, այլ՝ համայնքային բյուջե:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել