Հետաքրքիր մտքեր, որոնք կարող են մեզ ոգեշնչել, կարող ենք ամենուր գտնել: Դրանք կան ամսագրերում, ինտերնետում կամ գրքերում: Բայց կարելի է նաև ուշադիր նայել մեր սիրած ֆիլմերը հարսանիքի մասին, և ոչ միայն հավաքել մեզ համար անհրաժեշտ ստոպ-կադրերի հավաքածու, այլև այնտեղից գտնել օգտակար խորհուրդներ:

Հարսանիք բլոգը ձեզ է ներկայացնում հարսանեկան թեմաներով ամենագեղեցիկ ֆիլմերի ընտրանին:

Մթնշաղ. Արևածագ:Մաս 1 (2011)

Սյուժե: Վամպիրների պատմության ամենառոմանտիկ  մասը, երբ Էդվարդը և Բելլան վերջապես ամուսնանում են: Ի դեպ, այն տունը, որտեղ նկարահանվել է նրանց մեղրամիսը, գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում՝ Պարատիում, և այն վարձով է տրվում սիրահար զույգերին՝ մեկ գիշերը 7000$:

Խորհուրդ:  Իրական երջանկություն է գտնել մեկին, ում առջև կարող ես բացել քո հոգին, և նա կընդունի քեզ այնպիսին, ինչպիսին կաս: 

 

 27 հարսանիք (2008)

Սյուժե. Ջեյնը աշխատում է հարսանիքների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունում և անհույս սիրահարված է իր տնօրենին: Անձնական ոլորտում իր մոտ կատարյալ լռություն է, իսկ զգեստապահարանում կախված է 27 զգեստ, որոնցով նա իր առավել հաջողակ ընկերուհիներին ուղեկցել է դեպի խորան Smile:

Եվ ահա նրա փոքր քույրը, ով իր կյանքը դասավորելու անհաջող փորձերից հետո վերադարձել է տուն, միանգամից լեզու է գտել Ջեյնի տնօրենի հետ… Շուտով նրանք հայտնում են իրենց նշանադրության մասին…Եվ, բնականաբար, հարսանեկան արարողությունը պետք է կազմակերպի Ջեյնը, ով շուտով նույնպես գտնում է իր երջանկությունը… բայց լրագրող Կևին Դոյլի հետ… և նրա հարսանիքին գալիս են այն բոլոր ընկերուհիները, ում հարսնաքույրն է եղել Ջեյնը…

Խորհուրդ: Աղջիկների համար  զգեստները երբեք շատ չեն լինում: Երբեմն հենց այն միակին գտնելու համար ստիպված ես լինում փորձել տասնյակ զգեստներ….

 Հարսնացուների պատերազմ (2009)

 

Սյուժե Լավագույն ընկերուհիներ Էմման և Օլիվիան մանկուց երազում են ամուսնանալ նույն ամսին՝ հունիսին՝ նյույորքյան «Պլազա» հյուրանոցում: Բայց սխալմամբ նրանց հարսանիքը նշանակում են հենց նույն օրը, և այն տեղափոխել հունիսյան մեկ ուրիշ օր հնարավոր չէ: Այստեղ սկսվում է  իրական ընկերության փորձաշրջանը՝ աղջիկները սկսում են իսկական «պատերազմ» այդ օրը իրենց հարսանիքը այդ վայրում անցկացնելու համար՝ չցանկանալով որևէ հարցով զիջել միմյանց:

Խորհուրդ: Կանացի իրական ընկերությունը կապ է, որը ոչինչ և ոչ ոք չի կարող խզել: Եվ ամուսնանալ առանց քո ընկերուհու ներկայության, ով գրեթե անխոս հասկանում է քեզ, անհետաքրքիր է…

Mamma mia! (2008)

Սյուժե:  Երիտասարդ աղջիկ Սոֆին պատրաստվում է ամուսնանալ գեղեցկատես Սկայի հետ: Եվ այն ամենը, ինչ չի բավարարում նրան կատարյալ երջանկության համար՝ գտնել հորը, ով նրան կուղեկցի խորանի մոտ: Նա գտնում իր մոր օրագիրը, որից հասկանում է, որ իր հայրը կարող է լինել մոր նախկին երեք սիրեցյալներից մեկը, և նրանց ուղարկում է հրավիրատոմս իր հարսանիքին մասնակից լինելու համար Smile: Հյուրերը ժամանում են մի հոյակապ հունական կղզի, որտեղ ապրում են գլխավոր հերոսները և լիարժեք ուրախանում հարսանիքին՝ ABBA-յի երգերի ներքո:

Խորհուրդ: Հոլիվուդյան իմաստությունը ասում է, որ առանց լավ երաժշտության հարսանիքը հարսանիքի նման չէ: Իսկ ավելի լավ է, շատ ավելի լավ երգերը…

Հարսանեկան  խառնաշփոթ (2001)

Սյուժե: Հարսանեկան արարողությունների պրոֆեսիոնալ կազմակերպիչին (Ջենիֆեր Լոպես), ավելի հեշտ է կազմակերպել այլոց հարսանիքը, քան սեփականը: Նա այնքան երկար ժամանակ է անցնացնում երջանիկ զույգերի հետ, ամեն օր կյանքի կոչելով նրանց երազանքները, որ ընդհանրապես ժամանակ չի գտնում իր անձնական կյանքի համար: Բայց ճակատագրին չես խաբի՝ Մերին՝ գլխավոր հերոսուհին, ծանոթանում է մի երիտասարդի հետ՝ Սթիվ անունով: Այդ հանդիպումը նրան ստիպում է հավատալ իրական սիրուն:

ԽորհուրդՍերը կախարդական մի պահ չէ,  հեքիաթ չէ և անգամ սերը առաջին հայացքից չէ: Սերը՝ ուղղակի սեր է:

Իմ մեծ հունական հարսանիքը (2002)

Սյուժե: Գլխավոր հերոսուհի հույն աղջիկ է, ով ապրում է Չիկագոյում՝ իր մեծ գերդաստանի հետ, որը խիստ հարգում է բոլոր ավանդույթները: Աղջկա հայրը երազում է հարգելի հույն-փեսայի մասին, բայց աղջիկը իրահարվում է ամերիկացի Իէնին: Եվ որպեսզի նա կարողանա հասնել իր սիրելիին, Իէնը ստիպված է լինում ներթափանցել հունական ավանդույթների և կենցաղի մեջ: 

Խորհուրդ: Բարեկամները, որոնք փափագում են իրենց ներդրումը ունենալ հարսանիքի կազմակերպման գործում, հաճախ անտանելի են դառնում :) Բայց համբերատար եղեք՝ նրանք Ձեզ երջանկությունն են ցանկանում: Ձեր տատիկի բաժակը շամպայն լցրեք, և թող նա էլ կենաց ասի. չէ որ նա ամենաշատն է սպասել այդ օրվան:

Սեքսը մեծ քաղաքում. Ֆիլմ (2008)

Սյուժե: Սերիալային հայտնի կերպար Քերրի Բրեդշոուն ֆիլմում վերջապես հայտնվում է հարսանեկան զգեստով: Նրա երազանքների տղամարդը նրան վերջապես ամուսնության առաջարկ է արել, սակայն ամենապատասխանատու պահին պարոն Բիգը կարծես երկմտում է: Ամեն ինչ կարող է դրամատիկական ավարտ ունենալ, սակայն…

ԽորհուրդՄենք ոտքից գլուխ հագնված էինք սիրով. դա միակ բրենդն է, որը միշտ նորաձև է: Խնդիրներ ունե՞ք ձեր փեսացուի հետ: Պետք չէ վայր դնել զենքերը, կենտրոնացրեք ձեր ուշադրությունը միայն դրական բաների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել