Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերի միջև առաջացած հակասությունները խոսում են այն մասին, որ քննչական մարմինը գտնվում է ճնշման տակ: Միանշանակ է, որ ճնշում գործադրողը անմիջականորեն, կամ միջնորդավորված հենց ինքն է` Նեմեցը (Ռուբեն Հայրապետյանը), որը խնդիր ունի իր անունը հանելու Վահե Ավետյանին սպանողների ցուցակից:
Կարող է դաժան թվալ, բայց անկասկած սա նորմալ է: Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց) ունի ազդեցության լծակներ և օգտագործում է դրանք սեփական կաշին փրկելու համար: Եվ նա շարունակելու է այս գործելաոճը քանի դեռ իրավապահների վրա նրա կողմից գործադրվող ճնշումը չունենա հակակշիռ հանդիսացող հակադիր հասարակական ճնշում:
Հենց այսպիսի դեպքերի համար էլ գոյություն ունի Դատախազությանը, Հատուկ Քննչական Ծառայությունը (ՀՔԾ), որոնց գոյությունը ենթադրում է, որ պաշտոնյաների կողմից կարող են լինել ճնշումներ ոստիկանության քննչական մարմինների վրա: Գործը վաղուց արդեն պետք է վերցրած լինեին իրենց հսկողության տակ, բայց քանի որ Հայաստանում դատախազությունն էլ կարիք ունի վերահսկողության, ապա այս դեպքում ևս Սահմանադրությունը մեզ տալիս է հնարավորություն վերահսկել ու ավելի թափանցիկ դարձնել մեծ կարևորություն և հասարակական հնչեղություն ունեցող գործերը: Դա կարելի է անել Խորհրդարանի միջոցով` ստեղծելով կոնկրետ գործի վերաբերյալ հանձնաժողով, ինչի նախադեպն ու բավականին արդյունավետ նախադեպն արդեն գոյություն ունի: Խոսքս Մատի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողովի մասին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել