Yerevannews.am-ը գրում է.

Խորհրադարանը մերժեց ԲՀԿ խմբակցության այն նախագիծը, համաձայն որի նախատեսվում էր մինչև 2 տարեկան երեխաների չաշխատող մորը պետական նպաստ տրամադրել: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում կոչ արեց կողմ քվեարկել այս նախագծին և նշեց. «Սթափ, պարզ տրամաբանությունը հուշում է, որ այն մայրերը, ովքեր չաշխատող են, նրանք առավել ևս կարիք ունեն նպաստի, ուստի կոչ եմ անում խորհրդարանին քվեարկել կողմ, որպեսզի նախագիծը ներառվի օրակարգ և քննարկվի»:

ՀՀԿ խմբացության պատգամավոր Հակոբ Հակոբյանը հայտնեց, որ նման նախագիծը արդեն իսկ առաջարկվել է ՕԵԿ խմբաիցության կողմից և հայտնեց, որ խոսքը չի գնում չաշխատող մոր երեխայի փող տալու նպաստին: «Օրենքի նախագիծը վերաբերում է աշխատող մոր ծրագրի տակ, չաշխատող մորը փող տալուն: Մենք այստեղ ունենք սոցիալական լուրջ խնդիր»,-ասաց Հակոբ Հակոբյանը և խորհրդարանին հարց ուղղեց:

«Որ մորը փող տանք, աշխատո՞ղ, թե՞ չաշխատող, աղքա՞տ, թե՞ հարուստ»: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ առաջարկեց հետաձգել նախագծի քննարկումը և հայտնեց, որ կառավարությունը կողմ է նման նախագծին և հայտնեց, որ իրենց առաջարկած նախագծի համաձայն, բոլոր մայրերը, անկախ նրանից աշխատում են, թե ոչ, ստանան նպաստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել