Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի և շրջակա բնակավայրերի վրա թուրքական կողմի ակնհայտ աջակցությամբ իրականացված զինյալների հարձակման արդյունքում Ցեղասպանությունից մեկ դար անց ականատես ենք լինում նշված բնակավայրերում մեծ ողբերգությունից հետո ապաստան գտած մեր հայրենակիցների ժառանգների մի նոր տեղահանության: 
Թուրքական կողմի այս խիստ դատապարտելի վարքագծին, կարծում եմ՝ կոշտ արձագանք է հարկավոր Հայաստանի պետական և հասարակական մարմինների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել